22.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն
ԶԵԿՈւՑՈւՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՌԱԴԻՈՖԻԶԻԿՆԵՐԸ
ԶԵԿՈւՑՈւՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՌԱԴԻՈՖԻԶԻԿՆԵՐԸ
Այսօր անցկացվեց գիտաժողով` նվիրված ռադիոֆիզիկայի արդի հիմնախնդիրներին:

Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն: Հնչեցին չորս զեկուցումներ: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ՈւԳԸ նախագահ Հասմիկ Շահինյանը նշեց, որ պատահական է ստացվել, որ բոլոր զեկուցումներն էլ միկրոէլեկտրոնիկայի եւ կիսահաղորդիչների ֆիզիկայի ոլորտից են:

 

Կիսահաղորդիչների ֆիզիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը ողջունեց ուսանողների նախաձեռնությունը եւ կոչ արեց ավելի ակտիվ եւ հետեւողական լինել: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ներկայացված բոլոր զեկույցներն էլ խիստ արդիական խնդիրներ էին ներկայացնում:

 

«Լավ կլինի` հաջորդ գիտաժողովն անցկացնենք անգլերեն լեզվով: Մեր երկրի գիտնականների համար օդի պես անհրաժեշտ է օտար լեզվի իմացությունը»,- ասաց Վլադիմիր Հարությունյանը : «Ինձ համար առավել կարեւոր էր, որ կարողանամ ներկայացնել այն, ինչ ուսումնասիրում եմ: Այս դեպքում զեկուցման թեման երկրորդական նշանակություն ունի»,- ասաց զեկուցողներից ամենակրտսերը` ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Պետրոսյանը:

 

Գիտաժողովին ներկա էին շատ քիչ թվով ուսանողներ: Կազմակերպիչները համոզված են, որ պատճառը միայն քննաշրջանը չէ. Համալսարանում չկա «գիտաժողովների ավանդույթ», իսկ ԵՊՀ նորընտիր ՈւԳԸ-ն ամիսներ առաջ է միայն ձեւավորվել: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, ֆակուլտետի ՈւԳԸ անդամ Արմեն Դուրգարյանը կարծում է, որ նման գիտաժողովների ժամանակ անիմաստ է ակնկալել ցածր կուրսեցիների ակտիվ մասնակցությունը:

 

Արմենը, սակայն, վստահ է, որ տարին 1-2 անգամ գիտաժողովներ կազմակերպելով եւ պատերին հայտարարություններ փակցնելով` ռեալ արդյունքի հասնել չի կարելի եւ բարձր կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողների ներգրավվածության համար ժամանակ եւ հետեւողական լուրջ աշխատանք է հարկավոր: «ԵՊՀ ղեկավարություն-ՈւԳԸ-ուսանողություն» համագործակցության մեջ ուսանողների պասիվ դիրքն արդեն սովորական է: ՈւԳԸ-ն եւ ԵՊՀ ղեկավարությունը, սակայն, պասիվ լինելու իրավունք չունեն»,- նշում է Արմեն Դուրգարյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: