05.11.2010 | 
Կրթություն
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ
«Հոգեբանական հետազոտությունների արդի մարտահրավերները»:

Այս խորագիրն էր կրում ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցած գիտաժողովը: Երիտասարդական հոգեբանական գիտակիրառական գիտաժողովը, որին մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի երիտասարդ հոգեբաններ, կազմակերպել էր ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը: Այն նվիրված էր ԵՊՀ-ում հոգեբանության ամբիոնի հիմնադրման 35-ամյակին: Գիտաժողովի գաղափարը ֆակուլտետում մեկ տարի առաջ էր ծնվել, եւ ի սկզբանե որոշվել էր, որ դրան պետք է մասնակցեն հոգեբանության ոլորտի երիտասարդ գիտնականները, եւ դա բնավ էլ պատահական չէ: «Մեր ֆակուլտետում հոգեբանության մասնագետների միջին տարիքը 35-ն է. նրանց մեծ մասը ձեւավորվել է հենց ֆակուլտետում»,- ասաց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը: Նա նաեւ ընդգծեց հոգեբանի մասնագիտության կարեւորությունը մեր հասարակությունում, որը, ըստ դեկանի, առավել հրատապ է, քան մի շարք այլ մասնագիտություններ: Հոգեբանության առանձնահատկությունների մասին խոսվեց նաեւ գիտաժողովի բացման խոսքում:

 

«Պետք է հիշել, որ մեր ուսումնասիրության հիմնական առարկաները երկուսն են` մարդու գաղափարը, այսինքն` գիտակցականը, եւ ենթագիտակցականը, որի մասին ուրիշ ոչ մի գիտություն չի կարող ոչինչ ասել»,- նշեց Սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը: Արդեն երրորդ անգամ կազմակերպվող այս գիտաժողովի կարեւորությունը, ըստ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի, մասնագիտական շփումն է, կարծիքների ու տեսակետների, նոր մտահղացումների փոխանակումը: Պարոն Ավանեսյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի օրակարգում տեղ գտած 18 զեկուցումներից լավագույններն առաջիկայում կխմբագրվեն եւ կտպագրվեն առանձին գրքույկում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։