09.09.2010 | 
Հասարակություն
ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Այսօր մեկնարկեց ուսանողների հետ ԵՊՀ ռեկտորի սեպտեմբերյան հանդիպումների շարքը:

Ավանդույթի համաձայն` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը սեպտեմբերին հանդիպում է բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ: Այս տարի հանդիպումների շարքը մեկնարկեց այցելությամբ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ: Ռեկտորից բացի, ուսանողների առաջարկություններն ու կարծիքները լսելու եւ նրանց հարցերին պատասխանելու էին եկել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը: Հանդիպման սկզբում Արամ Սիմոնյանը ներկա ուսանողներին եւ դասախոսական անձնակազմին առաջարկեց մի կողմ թողնել գովեստի ու հիացմունքի խոսքերը եւ խոսել միայն խնդիրներից: Ինքն էլ ԵՊՀ-ի գործունեության մասին խոսելիս հիմնական շեշտը դրեց խնդիրների եւ բացթողումների վրա: Հարցերի առումով ուսանողներն այնքան էլ ակտիվ չէին:

 

Առաջին կուրսեցիների հարցերն առնչվում էին ուսանողական կարգապահությանը, բարեգործությանը: Ավելի բարձր կուրսեցիներին հետաքրքրում էր արտերկրում կրթությունը շարունակելու հարցը: «Դուք դեռ այն տարիքում եք, երբ թվում է` կյանքը հավերժ է: Ցավոք, մեր կյանքը շատ կարճ է, ու այն լավ, արդյունավետ ապրելու համար պետք է օգտագործեք ցանկացած րոպեն: Հիշեք, որ եթե գիտելիքների կուտակման ընթացքում ինչ-որ բան բաց եք թողնում, հետո այն վերականգնելը եթե ոչ անհնար, ապա շատ ու շատ դժվար կլինի»,- ասաց ռեկտորը:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՄ ՍԵՐՆ Է, ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱՎԱՅՐ Է, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ». ԵՊՀ Լ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԻ ՎԱՐԻՉ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նելլի Գևորգյանը վերջերս հոբելյան էր տոնում. նա մի ամբողջ կյանք է անցկացրել համալսարանում՝ մոտ 54 տարի: Տիկին Գևորգյանը նաև ստեղծագործում է. տարիներ շարունակ նա կոլաժների անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել: