19.02.2010 | 
Ուսանողական, Գիտություն
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼԸ ՏՈՆ Է
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼԸ ՏՈՆ Է
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր գրեթե մասնագիտական տոն էր:

Արդեն 2-րդ տարին է, ինչ հայ մեծանուն գրող Հովհ. Թումանյանի ծննդյան օրը մեր երկրում նշում են որպես գիրք նվիրելու օր: Օրվա սկզբում ֆակուլտետի գրադարանին գրքեր էին նվիրել ուսանողները, իսկ օրվա երկրորդ կեսին գիրք-նվերներով ֆակուլտետ այցելեցին նաեւ գրողներ Դավիթ Մուրադյանն ու Հովիկ Հովեյանը:

 

Տոնը դարձավ հանդիպման առիթ, իսկ հանդիպումը` քննարկումների: Դավիթ Մուրադյանը նշեց, որ գրքից հեռանալու գործընթացի ամենացայտուն փաստը գրախանութների փոխարինումն էր խաղատներով ու մթերային խանութներով: «Ինչքան հիշում եմ, Մաշտոցը չէր ասում. «Ճանաչիր մեծածախ եւ մանրածախ»…, այլ «Ճանաչիր զիմաստություն եւ զխրատ…» Այնինչ նրա` Աստվածաշնչից թարգմանված այս առաջին նախադասությունն է, որ տրվել է մեզ որպես մեր ժողովրդի քաղաքակրթության զարգացման ուղենիշ»,- նշեց գրողը:

 

Դավիթ Մուրադյանը վստահ է, որ այսօր արդեն հայ ժողովուրը սկսել է ավելի շատ գնահատել գիրն ու գրականությունը: «Դուք կարող եք ասել, թե գիրք սիրողները քիչ են: Իսկ ո՞ր ժամանակներում են նրանք շատ եղել: Գիրք սիրողները քիչ են, բայց հենց նրանք են այն բարոյական, գեղագիտական ու էթիկական մերանը, որը ժողովուրդ է կազմավորում»: Հովիկ Հովեյանը, ով վերջին շրջանում ամենաբեղուն գործունեության ծավալող բանաստեղծներից մեկն է, ուսանողների հետ խոսեց նաեւ բանաստեղծության լեզվով: Նա նշեց, որ կարոտում է ուսանողության տարիներին պարբերաբար կազմակերպվող քննարկումները եւ ցանկություն հայտնեց այսուհետ ուսանողների հետ հանդիպել գրքերին ծանոթանալուց հետո` լուրջ քննարկման նպատակով:

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: