07.04.2011 | 
Կրթություն
ԵՊՀ ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՈՒՍՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ
ԵՊՀ ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՈՒՍՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ
Արեւելագիտության ֆակուլտետի 6 ուսանողներից երկու լավագույնների անունները պարզ կդառնան վաղը:

Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում Քուվեյթի համալսարանը պատրաստ է ընդունելու Արեւելագիտության ֆակուլտետի 2 ուսանողի 2011-2012 ուսումնական տարում արաբերենի ուսուցման համար: Թեկնածուների նախնական ընտրությունը կատարել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը եւ ներկայացրել վեց ուսանողների անուններ: Լավագույններից երկուսին վաղը` ապրիլի 8-ին, հարցազրույցի արդյունքում կընտրի հանձնաժողովը, որը կազմված է ռեկտորատի, Արտաքին գործերի նախարարության, Ուսանողական խորհրդի եւ Արեւելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչներից: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունից տեղեկացնում են, որ Քուվեյթի կողմը կհոգա ընտրված 2 ուսանողների հանրակացարանի վարձը, սնունդը եւ ներքին փոխադրամիջոցների հետ կապված ծախսերը: Ճանապարհածախսը կվճարեն ուսանողները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։