09.03.2007 | 
Ուսանողական
ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԵՐԳ ՆՎԻՐԵՑԻՆ
ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԵՐԳ ՆՎԻՐԵՑԻՆ
… Եվ Աստված ստեղծեց Կնոջը, որ Մարդը մենակ չվայելե Եդեմի հրաշքները…

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Շնորհավորելու եւ կանանց ու աղջիկներին մեծարելու յուրահատուկ միջոցներ տղամարդը փնտրում է անընդհատ: Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսխորհուրդը գտել էր ձեւը: Ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Սմբատ Խալաթյանը ժողովրդական-աշուղական երգերի համերգ նվիրեց աղջիկներին: Մենակատարը հենց ինքն էր:

Սմբատը մեկ տարի երգել է Թովմաս Պողոսյանի «Ջիվանի» աշուղական դպրոցում, սակայն նշում է,որ երգի իր ուսուցիչը մայրն է: «Մայրս քաղցր ձայն ունի, ու երգի հանդեպ սերը ժառանգել եմ հենց իրենից»,- ասում է Սմբատ Խալաթյանը: Շատ է սիրում գուսան Շերամի երգերը:

Սմբատին օգնում ու նվագակցում էին ընկերները. բոլորն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Ֆակուլտետում մենահամերգ ունենալու գաղափար երգիչը վաղուց ուներ: Առիթը ամենահարմարն էր. «Գեղեցիկ է, քանզի Աստծո ստեղծագործությունն է. նա ստեղծվել է, որ լրացնի տղամարդուն», - կնոջ մասին իր մտքերը կիսեց Սմբատը:

Այլ նորություններ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:
ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ  ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ղեկավար և հրամանատարական կազմի անդամների հանդիպումն ակումբին անդամագրված առաջինկուրսեցիների հետ: