28.10.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Պետք է քաջալերել երիտասարդ նորարարներին:

Երեկ Երեւանի պետական համալսարանում կայացավ «ԱՐՓԱ» ընկերության («ARPA» կամ «Analisys Research & Planning for Armenia») նախաձեռնած նորարարության մրցույթի արդյունքների ամփոփումը եւ հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «ԱՐՓԱ»-ի նախագահ Հակոբ Փանոսյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մի շարք հյուրեր եւ ուսանողներ:

 

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շեշտեց, որ ներկայումս նորարարների աշխատանքների միջոցով է հնարավոր Հայաստանի տնտեսությունն արագորեն զարգացնել ու դարձնել մրցունակ: Նախարարը բարձր գնահատեց «ԱՐՓԱ»-ի գործունեությունը Հայաստանում` այն որակելով որպես հայրենասիրական քայլ: «Հարկավոր է շնորհակալ լինել այն սփյուռքահայերից, ովքեր որեւէ ներդրում կամ գործ են անում իրենց հայրենիքում:

 

Նրանք ոչ մի պարտավորություն չունեն իրենց գումարները նվիրաբերելու հայրենիքին, բայց անում են, որովհետեւ միմիայն բարձր հայրենասիրությամբ լեցուն մեկը կարող է իր խնդիրներից դուրս գումարներ ծախսել»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: «ԱՐՓԱ»-ի նախագահ Հակոբ Փանոսյանն էլ միջոցառմանը ներկա ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին բացատրեց, թե ինչ կերպ ու ինչպիսի նախագծերով կարելի է մասնակցել մրցույթին: Այնուհետեւ հաղթողներին եւ նրանց աշխատանքների ղեկավարներին «ԱՐՓԱ» ընկերության կողմից վկայագրեր ու պարգեւներ հանձնվեցին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից` շնորհակալագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: