19.11.2009 | 
Կրթություն, Գիտություն, Հասարակություն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՆԱԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՆԱԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
Ժամանակի հանդեպ հաղթանակ տանելու իր բանաձեւն է ներկայացնում բժիշկ-կենսաբան Համասփյուր Հովհաննիսյանը:

«Ինչպես կանխել վաղաժամ ծերացումը» վերնագրով իր նոր դասագիրքը հեղինակն այսօր հանձնեց ընթերցողներին: Գրքում Համասփյուր Հովհաննիսյանը վերլուծում է մարդու ծերացմանը նպաստող գործոններն ու առաջարկում գործնական խորհուրդներ` դրանց ազդեցությունից խուսափելու համար:

 

«Օրինակ` սուրճի չափաբաժինը գրեթե բոլորս չարաշահում ենք: Սուրճ կարելի է խմել օրական 2 անգամ միայն` առավոտյան` 08:00-ից մինչեւ կեսօր ընկած հատվածում, եւ 16:00-ից մինչեւ երեկոյան 20:00-ն: Դրանից հետո սուրճի նույնիսկ մեկ գավաթը նպաստում է ծերացմանը»,- պարզաբանում է հեղինակը:

 

Վաղաժամ ծերացման դեմ պայքարը ժամանակակից գիտության գլխավոր խնդիրներից մեկն է: Ինչպե՞ս կանխել մարդու վաղաժամ ծերացումը, ինչպե՞ս պահպանել ֆիզիոլոգիապես ակտիվ երկարակեցությունը, առողջությունը, առույգությունը, աշխատունակությունը: Այս հարցերին Համասփյուր Հովհաննիսյանը պատասխանում է ոչ միայն իր գրքում, այլ նաեւ` սեփական օրինակն ի ցույց դնելով: «Իմ աշխատունակությունը երբեք չի պակասում: 78 տարեկան եմ, բայց աշխատում եմ նույն երիտասարդական ավյունով: Վերջին մեկ տարվա ընթացքում, օրինակ, 15 գիտական աշխատանք, 6 հոդված եւ 1 դասագիրք եմ պատրաստել»,- հպարտությամբ նշում է գրքի հեղինակը:

 

Տիկին Հովհաննիսյանն ասում է, որ հանգստանալու համար Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է թոթափել մտավոր աշխատանքով , եւ հակառակը: Օրինակ` ֆիզիկական ծանր աշխատանքային օրվանից հետո խորհուրդ է տրվում ոչ թե պառկել ու ոչինչ չանել, այլ` գիրք կարդալ: Գրքում նաեւ ներկայացվում են մարդու կենսաբանական երեք ռիթմերը, որոնք պայմանավորում են նրա կյանքի հիմնական պայմանները:

 

Արտույտները վաղորդյան կենսաձեւի մարդիկ են, բվեճները` իրիկնային, իսկ աղավնիները` ցերեկային: Սեփական տիպի իմացությունը, ըստ Համասփյուր Հովհաննիսյանի, գիտական նշանակություն ունի աշխատանքի, ուսման բնագավառներում:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: