26.02.2010 | 
Հասարակություն, Մշակույթ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԹԵՅ, ԻԿԵԲԱՆԱ ԵՎ ՍՈՒՄԻԵ ԵՊՀ-ՈՒՄ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԹԵՅ, ԻԿԵԲԱՆԱ ԵՎ ՍՈՒՄԻԵ ԵՊՀ-ՈՒՄ
Երեք օր անընդմեջ ԵՊՀ-ում համալսարանականները ծանոթանում են ճապոնական մշակույթին եւ «ճաշակում» են այն:

Առաջին օրը` փետրվարի 26-ին, ճապոնացի Միդորի Յամադան եւ նրա օգնականը ներկաներին ցուցադրեցին ճապոնական թեյախմության արարողությունը, դրա առանձնահատկությունները: Սենսեյ Միդորին հատուկ Ճապոնիայից բերված բույսերով տեղում պատրաստում էր թեյ, իսկ օգնականը, միաժամանակ բացատրելով արարողակարգի խորհուրդը, հյուրասիրում էր ներկաներին: Կազմակերպիչներն էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատունը: Պարզվում է` Ճապոնիայում ամեն մարդու տրված չէ թեյ պատրաստելը:

 

Դա պետք է անի երկար տարիների (10-15 տարի) փորձ ունեցող, հատուկ պատրաստված վարպետը: Մինչեւ 15-16-րդ դարերը ճապոնացի կանանց արգելվել է թեյի գործին խառնվելը. դա եղել է տղամարդկանց մենաշնորհը: Իսկ այսօր ժամանակակից Ճապոնիայում թեյախմության արարողություն կազմակերպելու համար բավական մեծ գումար է անհրաժեշտ, եթե հաշվի առնենք միայն ձեռագործ սպասքի գինը:

 

«Ճապոնական մշակույթի մեջ այս ոլորտը ամենակարեւոր տեղերից մեկն է զբաղեցնում, եւ յուրաքանչյուր ճապոնացու համար սա արմատների հետ շփում է: Այն հասկանալու եւ սովորելու համար պետք է սեր եւ շատ ժամանակ»,- ասում է տիկին Մադորին, ով 30 տարուց ավելի է` սովորում եւ սովորեցնում է թեյի արվեստը:

 

Իսկ հաջորդ օրը հերթը ճապոնական իկեբանայինն էր: Նախ խոսվեց մշակույթում դրա նշանակության մասին, այնուհետեւ սենսեյը (ուսուցիչը) սկսեց կազմել ծաղկային կոմպոզիցիաներ` բացատրելով, թե ինչի համար է պետք այս կամ այն գույները, այս կամ այն բույսերը իրար հետ համադրել: Հետո նրան միացան նաեւ ներկաները, ումից տիկին Միդորին անպայման «խորհուրդ էր հարցնում» որեւէ դետալ օգտագործելուց առաջ: Իսկ երեկոյան շարունակվեց թեյախմության արարողությունը:

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: