08.02.2007 | 
Կրթություն
ՕԳՏՎԵ՛Ք ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ
ՕԳՏՎԵ՛Ք ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ
Գիտական աշխատանք գրելու համար, եթե ձեզ անրաժեշտ են հումանիտար ու բնագիտական ոլորտներին վերաբերող գիտական հոդվածներ, կարող եք գրել elpub@ysu.am էլեկտրոնային հասցեով:

Արդեն 5 տարի է, որ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի» դրամաշնորհի միջոցներով Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում գործում է «Էլեկտրոնային հոդվածներ հայաստանյան գիտնականներին» ծրագիրը:

Ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ հայաստանյան մյուս բուհերի ուսանողները, ասպիրանտներն ու դասախոսներն օգտվում են այս ծրագրից:


Պատվերները հիմնականում կատարվում են Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանի գրադարանի միջոցով, սակայն կա համագործակցություն նաեւ գերմանական «SUBITO» ծառայության հետ: Հնարավորություն է տրվում նաեւ օգտվելու ազատ բազաներից, որոնց էլեկտրոնային պաշարները տեղադրված են ԵՊՀ կայքում:

Գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը, կարեւորելով նման ծրագրերը, ասում է. «Մեր հիմնական նպատակն է գիտնականների համար հնարավորություն ընձեռել անվճար հիմունքներով ծանոթանալու այն հրապարակումներին, որոնք անրաժեշտ են իրենց գիտական աշխատության համար»:

Ծրագրի պատասխանատուներն հավաստիացնում են, որ հումանիտար գիտությամբ զբաղվողներն ավելի քիչ են օգտվում ծրագրից, քան բնագիտական ֆակուլտետների ասպիրանտներն ու դասախոսները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։