05.12.2007 | 
ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՈՒՀԱ ՆՈՐ ԹԻՄ
ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ Է ՈՒՀԱ  ՆՈՐ ԹԻՄ
Այսօր ԵՊՀ-ում առաջին անգամ անցկացվեց ՈՒրախների եւ հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) միջֆակուլտետային առաջնություն:
Առաջինը լինելու կապակցությամբ` այն կրում էր փառատոնի բնույթ, այսինքն` թիմերը չէին մրցում. խաղն ուներ ճանաչողական նպատակ: Կազմակերպիչը ԵՊՀ մշակույթի կենտրոնն էր, որի կազմում էլ գործում են այս խաղի սիրահար ուսանողական խմբակները: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքերով` ներֆակուլտետային խաղերի անցկացումը ԵՊՀ-ում անհրաժեշտություն էր. «Անցյալ տարի մենք ունեինք ЕГУ թիմ, որն առաջին տեղը գրավեց միջբուհական առաջնության ժամանակ: Այս տարի թիմի անդամների մեծ մասը ավարտեցին համալսարանը եւ կարիք կար` նոր խումբ կազմելու: Իսկ միջֆակուլտետային առաջնություն կազմակերպելը մեզ հնարավորություն կտա, որ խաղերի ընթացքում գտնենք նոր մասնակիցների եւ հաջորդ տարի ավելի թարմ ուժերով ներկայանանք միջհամալսարանական առաջնությանը»: Ուսումնական տարվա սկզբին ներգրավված են եղել տասնհինգ ֆակուլտետ, որոնց թիվը տարբեր պատճառներով նվազել է` հասնելով վեցի: Դրանք են` Կենսաբանության, Տնտեսագիտության, Միջազգային հարաբերությությունների, Սոցիոլոգիայի, Ռոմանագերմանական բանասիրության ու Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները: Կազմվել է եւս մեկ խումբ` «Դեսից-դենից» թիմը: Այն ստացել է հետեւյալ անվանումը, քանի որ վերջինիս անդամները ընտրվել են տարբեր ֆակուլտետներից Թիմերը պատրաստվել են մեկ ամիս, որի ընթացքում ներկայացրել են ելույթներ` իրենց իսկ կողմից գրված սցենարներով: Նրանց օգնել են նաեւ նախկին ЕГУ թիմի անդամներից մի քանիսը: