04.10.2007 | 
Ուսանողական
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Անկեղծ երկխոսության ակնկալիքով ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը հանդիպեց ուսանողներին Չարենցի անվան դահլիճում:

Ուսանողներին հուզող խնդիրներին ծանոթանալու համար նմանատիպ հանդիպումներ ԵՊՀ-ում կազմակերպվում են պարբերաբար: Ինչպես նշեց պրոռեկտոր Ա. Քարամյանը, նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված որոշ կարեւոր հարցեր լուծում են ստացել. համալսարանից կաշառակերության համար դասախոս է հեռացվել: 

Ա. Քարամյանը նշեց, որ ուսանողների ակտիվ մասնակցությունը զգալի դեր կունենա համալսարանում մի շարք կարեւոր հիմնախնդիրների լուծման հարցում եւ կոչ արեց անտարբեր չլինել դրանց նկատմամբ. «Եթե ձեր հարցապնդումներն օբյեկտիվ են, ապա համալսարանում կան համապատասխան օղակներ, որոնք պատրաստ են օգնել ձեզ»:

Պրոռեկտորը տեղեկացրեց, որ ներկայումս ԵՊՀ-ում պատրաստվում է մի փաստաթուղթ, որում հստակորեն ամրագրված են լինելու ուսանողների իրավունքներն ու պարտականությունները: 

Հանդիպման ընթացքում հնչած հարցերը տարաբնույթ էին եւ վերաբերում էին մի շարք ոլորտների: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների առաջնային խնդիրը ֆակուլտետում տեխնիկայի անսարքությունն ու համակարգիչների հին լինելն էր: Պարոն Քարամյանը խոստացավ, որ մոտ ապագայում այդ համակարգիչների հիսուն տոկոսը կփոխարինվեն նորերով, իսկ նոր տեխնիկա կտրամադրվի 2008 թ-ի հունվարի վերջին:

Մասնաշենքերում օտար անձանց ելումուտի, համալսարանի շրջակայքից մուրացկաններին հեռացնելու խնդիրները կլուծվեն համալսարանի տարածքները ցանկապատելուց հետո միայն, երբ կտեղադրվի քարտային էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն կտա ֆիքսել բոլոր անձանց մուտքը ԵՊՀ: 

Ուսանողներին անհանգստացնում էր նաեւ ԵՊՀ մասնաշենքերում ծխելու եւ ամբիոններում գրքեր վաճառելու մասին հարցեր: Ա. Քարամյանը նկատեց, որ ռեկտորի հրամաններով արգելված են այդ երեւույթներն համալսարանում եւ հրահանգ է տրված խստագույնս պատժել խախտումներ կատարողներին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԻՏԱՀԵՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ
ԵՊՀ «ISTC» կենտրոնում տեղի ունացած «Գիտահեն ստարտափները Հայաստանում» խորագրով սեմինարի նպատակն էր ներկայացնել ստարտափների զարգացման փուլերը, ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց բանավեճի ակումբային առաջնության ևս մեկ մրցախաղ՝ «ՀՀ-ում ընտրական իրավունքի ցենզը պետք է բարձրացվի» թեմայով, որի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավիճելու հմտությունները և ձևավորել մասնագիտական բանավիճող կայուն համայնք: