06.03.2007 | 
Հասարակություն
ԳԱՐՈՒՆ, ՇՈՒՇԱՆ, ՍԵՐ
ԳԱՐՈՒՆ, ՇՈՒՇԱՆ, ՍԵՐ
Մարտի 6-ին ԵՊՀ գրադարանի դահլիճում ուսանողները զրուցում էին երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի հետ:

Շուրջ երկու ժամ ուսանողները երգչուհուն էին ուղղում ամենատարբեր հարցեր: Շուշան Պետրոսյանը պատասխանում էր արագ եւ հաճույքով` հանդիպումը վերածելով դինամիկ ու հաճելի զրույցի:

Որոշել զրույցի հիմնական թեման պարզապես անհնար է: Ուսանողները երգչուհու հետ խոսեցին հայրենիքի, կնոջ, հին Երեւանի, Սթիվի Ուանդերի հետ հանդիպման, Եվրատեսիլի ու «Հայ սուպերսթարի» մասին: Չմոռացան նաեւ սիրո թեման:

«Մի հարցրեք, թե սիրում եմ արդյոք այսօրվա երիտասարդներին: Ես սիրում եմ մարդուն, սիրում եմ` անկախ ամեն ինչից: Ես բոլորին եմ սիրում»,- ուսանողներից մեկի հարցին պատասխանեց Շուշան Պետրոսյանը:

Ուսանողների խնդրանքով երգչուհին հիշեց նաեւ Արցախի ազատագրման տարիներն ու երգեց այն օրերին հաճախ հնչող երգերից մեկը:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Ամալյա Գրիգորյանը նշեց, որ հյուրի ընտրությունը պատահական չէր:

«Գարնան ու սիրո հետ ասոցացվող մարդ է Շուշան Պետրոսյանը, եւ հանդիպման առիթն էլ ոչ թե կանանց տոնն է, այլ ընդհանրապես գարնան գալուստը: Գարուն, Շուշան, սեր»,- ասաց Ամալյա Գրիգորյանը:

Հանդիպումը, թերեւս, ավելի երկար կձգվեր, եթե երգչուհին չշտապեր ձայնագրության: Այնուամենայնիվ, Շուշան Պետրոսյանը խոստացավ, որ մոտ ժամանակներում նորից կգա ԵՊՀ:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: