26.09.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԱՄՈՒԼՍԱՐ» ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԱՄՈՒԼՍԱՐ» ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվեց Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագիծը:

Հանդիպման նախաձեռնողը նախագծի հեղինակ «Լիդիան Արմենիա» ընկերությունն էր, որի ներկայացուցիչներն էլ միջազգային և հայաստանյան անկախ փորձագիտական խմբերի անդամների հետ կենտրոնի աշխատակիցներին և ուսանողներին ներկայացրին ծրագիրը, աշխատանքային փուլերը, արդյունքներն ու դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի և տարածաշրջանի բնակչության վրա:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոիրավունքի կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, իրականացված ծրագրերն ու ձեռքբերումները:

 

«ՀՀ-ն դեռևս չունի օրենք էկոլոգիական տեղեկատվության մասին, ուստի մեր կենտրոնի խնդիրն է պատրաստել օրենքի նախագիծ, ինչպես նաև նպաստել հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու մասնակցությունն իրականացվող ծրագրերին»,- ասաց Աիդա Իսկոյանը:

 

«Ամուլսար» նախագիծի իրականացման համար ստեղծված Անկախ խորհրդատվական խմբի անդամ, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի ղեկավարությանը քննարկում կազմակերպելու համար:

 

«Ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկում առաջին անգամ է կազմակերպվում: Հաճելի և ողջունելի է, երբ Մայր բուհը, որը առաջատար կրթօջախն է մեր հանրապետությունում, մեծ նշանակություն է տալիս հանրային քննարկումներին և բնապահպանական հարցերին»,- ասաց Հայկ Ակարմազյանը և քննարկման մասնակիցներին, մասնավորապես ուսանողներին հորդորեց ակտիվ լինել և իրենց հուզող հարցերն ուղղել ընկերության ու խորհրդատվական խմբի անդամներին:

 

«Լիդիան Արմենիայի» տնօրենների խորհրդի անդամ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը տեսապատկերների միջոցով ներկայացրեց ծրագիրը, իսկ խորհրդատվական խմբի նախագահ Ջոն Հարքերը, ով հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է, անդրադարձավ խմբի աշխատանքներին:

 

«Խումբը բաղկացած է անկախ տեսակետ ունեցող մարդկանցից, ովքեր ունեն լիարժեք կարողություն ուսումնասիրելու բարդ իրավիճակներ և հստակ առաջարկել խորհուրդներ»,- ընդգծեց Ջոն Հարքերը:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: