02.10.2017 | 
Կրթություն
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԲԱԹ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԲԱԹ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «ASM շաբաթ Հայաստանում՝ մանրէաբանությունն այսօր» խորագրով աշխատաժողովը՝ նվիրված ոլորտի արդի հիմնախնդիրներին:

Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ղեկավարության նախաձեռնությամբ համալսարանականները, ինչպես նաև այլ բուհերի ուսանողներն ու երիտասարդ գիտնականները աշխատաժողովի շրջանակում հնարավորություն կունենան ունկնդրելու ամերիկացի և կանադացի ականավոր գիտնականների առցանց դասախոսությունները:

 

Ամերիկյան մի շարք առաջատար բուհերի (Լուիզիանայի պետական համալսարան, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Վաշինգթոնի համալսարան, Մինեսոթայի համալսարան, Չիկագոյում Իլինոյսի համալսարան և այլն) մասնագետները կներկայացնեն մանրէաբանության ոլորտի վերջին զարգացումներն ու հրատապ խնդիրները:

 

 

«Դասախոսություններին զուգահեռ կանցկացվի նաև կլոր սեղան, որի ընթացքում արդեն հայ մասնագետների մասնակցությամբ կքննարկվեն մանրէաբանության ոլորտի առավել արդիական հարցերը Հայաստանում ու տարածաշրջանում»,- ասաց Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը:

 

Ամբիոնի վարիչը հավելեց, որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մասնակիցը դառնալու միջազգային քննարկումներին, դասախոսություններին և գիտակրթական այլ իրադարձությունների, և ԵՊՀ ուսանողը նույնպես պետք է օգտվի այդ հնարավորություններից:

 

Հավելենք, որ առցանց դասախոսությունների և քննարկումների առավել ակտիվ մասնակիցները հավաստագրեր կստանան:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ, ՕՐ 2-ՐԴ
Հայաստանի ամերիկյան համալսարնում շարունակվում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»: