03.02.2011 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կրթաթոշակին կարող են հավակնել բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողները:

ՀՀ Կառավարության որոշմամբ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման գործընթացը: Լրիվ կամ մասնակի կրթաթոշակների տրամադրումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների հաշվին: Այս գումարները տրվում են ուսանողներին որպես նյութական օժանդակություն: Գումարը կտրամադրվի թեկնածուին` փոխանցում կատարելով այն բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին, որի ուսանողն է համարվում նա: Կրթաթոշակի տրամադրման չափը սահմանում է մրցութային հանձնաժողովը, իսկ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այս կիսամյակի համար դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը մրցութային հանձնաժողովի քարտուղարությանը պետք է ներկայացվեն մինչեւ 2011 թ. փետրվարի 18-ը` ամեն օր` բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00): Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.

  • անձնագրի պատճեն եւ 1 լուսանկար (3x4),
  • տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից,
  • ստուգման գրքույկի պատճեն` հաստատված դեկանի կողմից,
  • ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին (ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ),
  • դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճեն եւ տեղեկանք ուսանողի վարքագծի մասին,
  • լրացված հայտը եւ դիմումը: Կրթաթոշակների տրամադրման մրցույթի ընթացակարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.heh.am կայքում:
Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։