01.11.2011 | 
Կրթություն, Գիտություն
ACM ICPC ՄՐՑՈՒՅԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԵՊՀ-ՈՒՄ
ACM ICPC ՄՐՑՈՒՅԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հաղթողները կմեկնեն Թբիլիսի` մասնակցելու կիսաեզրափակչին:

Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա ACM ICPC մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչը: Այն նաեւ Հայաստանի 8-րդ առաջնությունն էր: Մրցույթին մասնակցել են հետեւյալ թիմերը` 3 թիմ ԵՊՀ-ից, 7 թիմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, 2 թիմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտից, 2-ական թիմեր Հայաստանի ամերիկյան, Հայաստանի պետական ճարտարագիտական ու Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարաններից, 5 թիմ Ֆիզմաթ դպրոցից:

 

 

Նշենք, որ յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 3 ուսանող: Հայաստանի քառորդ եզրափակչում առաջին, երկրորդ եւ չորրորդ արդյունքները գրանցել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի թիմերը, երրորդ արդյունքը` Ֆիզմաթ դպրոցի, իսկ 5-րդը` ԵՊՀ-ի թիմերը: Կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա 2011 թ-ի նոյեմբերի 27-ին միաժամանակ 4 քաղաքներում` Սանկտ Պետերբուրգում, Բառնաուլում, Տաշքենդում եւ Թբիլիսիում: Քանի որ Հայաստանն ընդգրկված է հյուսիսեվրոպական կիսաեզրափակիչ գոտում (NEERC), բարձր արդյունք ցուցաբերած հայաստանյան շուրջ 10 թիմեր կմեկնեն Թբիլիսի: ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ով ACM ICPC օլիմպիադայի հայաստանյան կազմկոմիտեի նախագահն է, նշում է, որ ԵՊՀ-ում ավանդաբար տեղի ունեցող մրցույթն անցկացվեց կազմակերպչական բարձր մակարդակով:

 

«Մեր հիմնական խնդիրն է հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին մասնակցելու նմանօրինակ մրցույթներին` չնայած այն հանգամանքին, որ ուսանողների շրջանում, ի տարբերություն նախորդ տարիների, նկատվում է պասիվություն, խանդավառության պակաս»,- ասաց դեկանը: Օլիմպիադայի ընթացքում խնդիրները հասնում են շուրջ 12-ի, բոլորը գրված են անգլերենով: Տրվում է բավականին երկար մի պատմություն, որը պետք է դարձնել մաթեմատիկական խնդիր, հետո գտնել վերջինիս լուծման ալգորիթմը, այնուհետեւ դա վերածել համակարգչային ծրագրի: Ի դեպ, մրցույթի արդյունքները ստուգվում են ավտոմատ համակարգով, այսինքն` սուբյեկտիվության գործոնը բացառվում է:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ: