05.03.2018 | 
Գիտություն
ԳՄՕ՝ ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ՀՐԱՇՔ, ԹԵ՞ ՉԱՐԻՔ. ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԻՑ
ԳՄՕ՝ ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ՀՐԱՇՔ, ԹԵ՞ ՉԱՐԻՔ. ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԻՑ
Գիտության ցանկացած ձեռքբերում կարող է մարդկության առաջընթացի նոր հնարավորություն ընձեռնել, բայց այն կարող է նաև վտանգավոր տարրեր պարունակել մարդկանց առողջության և կենսամիջավայրի համար: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները (ԳՄՕ) այդ ձեռքբերումների շարքին են պատկանում:

Այսօր ԳՄՕ-ները համարվում են կենսատեխնոլոգիական ամենատարածված և ամենավիճարկելի պրոդուկտը, որի արմատները գալիս են դեռևս 1970-ական թվականներից: ԳՄՕ պարունակող մթերքի շուկայում հայտնվելուց հետո հասարակության տարբեր շերտերում սկսվեց ակտիվորեն քննարկվել դրանց անվտանգության հարցը: Խնդրի վերաբերյալ գիտնականների և հանրության պատկերացումները տարբերն են և ոչ միանշանակ:

 

Խնդրի շուրջ լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: 

 

- Պարո՛ն Թռչունյան, ի՞նչ գործոնների ազդեցությամբ են ի հայտ եկել ԳՄՕ-ի կիրառման անհրաժեշտությունը:

 

- Գենետիկորեն մոդիֆիկացման խնդիրը բավականին ակտուալ է և գիտության ասպարեզում ունի տարիների փորձառություն: Դրանք այն օրգանիզմներն են, որոնց գենոմը փոփոխվել է արհեստական պայմաններում, գենային ինժեներիայի միջոցով: Գենետիկորեն մոդիֆիկացված կարող են լինել ինչպես միաբջիջ, այնպես էլ բազմաբջիջ օրգանիզմները՝ միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները: Հետազոտական նպատակով բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ նպատակ հետապնդելով այլ կայուն օրգանիզմների միջոցով ստանալ նոր վերջնանյութեր՝ սպիտակուցներ, դեղամիջոցներ:  Այսօր արդեն ԳՄՕ են ներկայացնում մի շարք բույսեր, որոնք առկա են մեր սննդակարգում և որոնց հաշվին ստանում են այլ սննդանյութեր: Բոլոր գործընթացներն իրականացվում են մասնագետների ուշադրության ներքո և խիստ վերահսկելի պայմաններում՝ ենթարկվելով բազմաթիվ փորձաքննությունների և վերլուծությունների: Արդյունքում բազում հաջողություններ են արձանագրվել: Աշխարհում ամեն ինչ փոխվել է՝ մարդու սննդակարգը, ապրելակերպը, էկոլոգիան, որոնք շատ հանգիստ կարող են ամենատարբեր շեղումների և բացասական փոփոխությունների արդյունք դառնալ: Այդ փոփոխությունների արդյունքում շատ հիվանդություններ երիտասարդացել են: Դրանք շատ ավելի կարևոր և ուշադրության կարիք ունեցող հարցեր են: Ի վերջո, գիտնականների նպատակն է կանխել այդ հիվանդությունների առաջացումը, որոնք հանգեցնում են մահվան կամ վաղաժամ ծերացման: Ահա,  գեների մոդիֆիկացման գործընթացն այդ հսկայական շղթայի մի օղակն են:

 

- Ի՞նչ բացասական ազդեցություն ունեն դրանք մարդու օրգանիզմի վրա:

 

- Հեղինակավոր գիտնականների խորին համոզմամբ՝ տարբեր օրգանիզմների գենային մոդիֆիկացումը բավականին արդյունավետ են, հիմնավորված և հեռանկարային, եթե, իհարկե, դրանք իրականացվում են գիտնականների խիստ վերահսկողության պայմաններում:  Ես՝ որպես գիտնական, համակարծիք եմ: Ի վերջո, գիտնականների առջև ավելի մեծ ու առաջնային խնդիրներ են դրված՝ համաշխարհային մասշտաբով լուծելու սննդի ծավալների մեծացման հարցը: Խնդիրը միայն սննդում ԳՄՕ-ի առկայության մեջ չէ, այլ դրա ճիշտ օգտագործման չափաբաժինների: Չէ՞ որ գենային փոփոխությունները, ինչպես նաև մարդու օրգանիզմում ի հայտ եկող շեղումները կարող են առաջանալ նաև տարբեր գործոնների՝ քիմիական նյութերի (պարարտանյութեր), ճառագայթման, մշակման ու պահպանման պայմանների ազդեցությամբ: ԱՄՆ-ի կամ եվրոպական մի շարք երկրներ հսկայական գումարներ են ծախսում այդ գործընթացների իրականացման համար՝ հստակ գիտակցելով խնդիրը, լուծման ճանապարհներն ու արդյունքները: Ուստի՝ միանշանակ գնահատականներ տալը ճիշտ չէ: Այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան սննդի անվտանգության ոլորտում: Ոչ ոք, այդ թվում նաև Հայաստանում, չի կարող միանշանակ պնդել, որ այն սննդամթերքը, որը չի պարունակում ԳՄՕ, ավելի անվտանգ է մեր օրգանիզմի համար, քան գենային փոփոխության ենթարկված մթերքը: Նույնիսկ այն մթերքները, որոնց վրա մեծ տառերով գրված է «Չի պարունակում ԳՄՕ», անվտանգ համարվել չեն կարող, քանի որ պարզ չէ՝ ինչ հումք ունեն, ինչպես են մշակվել, ինչ պայմաններում են պահպանվել և այլն: Ուստի՝ պետք է նախևառաջ հանրության իրազեկման խնդիրը լուծել: Իրականում, հասարակության անհանգստության պատճառը թերի տեղեկատվությունն է և գիտահանրամատչելի նյութերի պակասը: Վիճել ԳՄՕ-ի դրական կամ բացասական ազդեցությունների մասին կարելի է միայն գիտական խորը գիտելիքների առկայության դեպքում:

 

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը: