03.05.2018 | 
Քաղաքականություն
ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ
ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ
Ի պատասխան ԵՊՀ ՈՒԽ-ի բարձրաձայնած խնդրի՝ ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ, ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի:

Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:

 

Տեղեկացնենք նաև, որ մինչև 12 կրեդիտների պարտքերի հանձման համար սահմանված ժամանակահատվածում (ապրիլի 25-ից մայիսի 2-ը) չներկայացած ուսանողները, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մայիսի 15-17-ը: Իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների առաջին ընթացիկ քննություններին չներկայացած ուսանողներին, ռեկտորի հրամանի համաձայն, հնարավորություն կտրվի ներկայանալ մայիսի 10-15-ը:

 

Նշենք նաև, որ ֆակուլտետներին հնարավորություն է տրվել քննարկել ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում տեղաշարժ կատարելու հարցերը և դրանք ներկայացնել ռեկտորատ:

 

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով: Դասերի ավարտը հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը: Քննաշրջանը հունիսի 4-22-ի փոխարեն սահմանվել է հունիսի 11-29-ը: Տեղեկացնենք, որ համապատասխանաբար 1 շաբաթով կտեղաշարժվի նաև երկրորդ ընթացիկ քննաշրջանը:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը: