13.06.2019 | 
Հասարակություն
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը:

Բանախոս Անուշ Գասպարյանը ներկայումս բնակվում է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում, Դելիի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ է և հետազոտող, ինչպես նաև ԳՀԱԿ հետազոտական պրակտիկանտ:

Նա պատմեց իր գործունեության շրջանակներում և կյանքում հանդիպած դեպքերի մասին՝ նշելով, որ տղամարդիկ, հատկապես որոշում կայացնողները և տարբեր կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնողները, անլուրջ են վերաբերվում այս թեմային:

Անուշ Գասպարյանը խոսեց կանանց անկախության մասին` շեշտադրելով մանավանդ ֆինանսական անկախությունը։

Ըստ բնանախոսի՝ տարբեր մշակույթներում և հասարակություններում գոյություն ունի աշխատանքի գենդերայն բաժանում, ըստ որի՝ կան «կանանց» և «տղամարդկանց» մասնագիտություններ։



Բանախոսը նկարագրեց այն կնոջը, ով ենթարկվում է սեռական ոտնձգության աշխատավայրում` նա գալիս է աշխատավայր, նվաճումներ գրանցելու համար ունենում ավելի շատ բարդություններ, քան տղամարդը։ Նա նշեց, որ անգամ հարցազրույցից սկսած` անվերջ են հարցերը ամուսնության, երեխա ունենալու, երեխաներին խնամելու վերաբերյալ, և կարծես թերահավատություն կա` ինչպես է հնարավոր համատեղել ընտանիքի խնամքը և աշխատանքային պարտականությունները։ Սրանք ոչ զգայուն հարցեր են, և տանում են խտրականության վերարտադրմանը աշխատաշուկայում։

Հնդկաստանում հարցի իրավական ուսումնասիրության մասին պատմելիս Անուշ Գասպարյանը նշեց դատական մի քանի դեպքեր, օրինակ՝ Ռաջաստանի գյուղերից մեկում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող կանանցից մեկը, որ դեմ էր վաղ ամուսնություններին, սեռական բռնության ենթարկվեց հենց այն տղամարդկանց կողմից, ովքեր կորցրել էին անչափահաս աղջիկների հետ ամուսնության իրավունքը:

Այդ տղամարդիկ, լինելով բարձր կաստայի ներկայացուցիչներ, դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ կարողացան կոծկել իրենց հանցագործությունը:

Ինչպես նշեց բանախոսը, Հնդկաստանը հաճախ համարվում է «բռնաբարությունների քաղաք», սակայն դա, այնուամենայնիվ, ուռճացված է, քանի որ մեծ է բնակչության թիվը, և սեռական բռնության մասին բարձրաձայնելը տարածված երևույթ է:

Անուշ Գասպարյանը նշեց, որ Հնդկաստանում աշխատավայրում սեռական ոտնձգությունները տարածված են տնային աշխատանք կատարող կանանց նկատմամբ ևս։ Օրենսդրությունը չի պաշտպանում տնային աշխատանք կատարող կանանց, քանի որ նրանք հաճախ երկրի տարբեր հատվածներից գաղթած կանայք են, և ըստ բնակավայրի՝ օրենքը տարբեր է:

Բանախոսը անդրադարձավ նաև աշխարհում լայն տարածում գտած «#MeToo» հաշթեգով միավորված սեռական ոտնձգությունների և սեռական բռնության ենթարկված մարդկանց պատմություններին։


Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ  ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: