21.07.2017 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ Մայր բուհ է ընդունվել 2545 դիմորդ, որոնցից 420-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, մյուսները՝ վճարովի հիմունքներով:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017-2018 ուստարում՝ ընդունելության առաջին և երկրորդ փուլերի ընթացքում, ԵՊՀ է դիմել 2791 դիմորդ, որը կազմում է հանրապետության՝ միասնական համակարգով քննություններ հանձնող դիմորդների շուրջ 30%-ը. «Դպրոցների շրջանավարտների թվի նվազմամբ պայմանավորված՝ վերջին տարիներին բուհ ընդունվողների թիվը էականորեն նվազել է, սակայն մենք փորձում ենք հանրապետության դիմորդների 30%-ի շեմը պահել: Ինչ խոսք, այդ ամենին նպաստում է հետևողական և մեծ աշխատանքը հանրապետության ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ»:

 

Ինչ վերաբերում է որոշ մասնագիտությունների գծով քիչ դիմորդներ ունենալու խնդրին, ապա այս տարի ամենացածր ցուցանիշներն ունեցել են Քիմիայի, Ռուս բանասիրության և Աստվածաբանության ֆակուլտետները: Իսկ ամենաշատ թվով դիմորդները եղել են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

 

Պարոն Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք իրենց առջև խնդիր են դրել՝ ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները դիմորդների կայուն հոսքը ապահովելու համար՝ հնարավորինս գնահատելով նաև ժողովրդագրական բացասական միտումները և միջավայրային այլ գործոնների ազդեցությունները:

 

Հարկ է նշել, որ ընդունելության մրցույթի արդյունքներն ու ընդունված դիմորդների անվանացանկը հուլիսի 14-ից տեղադրված են ԵՊՀ պորտալի «Դիմորդ» կայքում:

 

Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումից հետո սկսվել էր թափուր տեղերի համար մրցույթը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 20-ն էր: Այս տարվա ընդունելության երրորդ փուլին դիմել է 58 հոգի: Հայտագրված 52 մասնագիտություններից 38-ում առկա են 800-ից ավելի թափուր տեղեր:  

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով: