21.07.2017 | 
Կրթություն
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ-ում ներկայումս ընթանում է մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելության 3-րդ փուլը (հուլիսի 10-ից օգոստոսի 25-ը), իսկ քննությունները կանցկացվեն օգոստոսի 29-31-ը:

Առաջին երկու փուլերի արդյունքով ԵՊՀ մագիստրատուրա է ընդունվել 1.003 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ՝ մագիստրատուրա դիմած ուսանողների թիվը նվազել է 150-ով:

 

Առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություններն իրականացվում են 45 մասնագիտությունների գծով: Այս տարի արտոնագրվել է 123 նոր կրթական ծրագիր:

 

Տեղեկացնենք, որ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է ուսման վարձը 15-օրյա ժամկետում (2-րդ փուլում մինչև հուլիսի 24-ը, 3-րդ փուլում մինչև սեպտեմբերի 15-ը) վճարելուց հետո:

 

Առկա ուսուցման համակարգի ընդունելությանը զուգահեռ՝ իրականացվում է նաև հեռակա ուսուցման ընդունելությունը, որը մեկնարկել է մայիսի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը:

 

Հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննություններն իրականացվում են 16 մասնագիտությունների գծով:

 

Նշենք նաև, որ մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-17-ը, իսկ դիմորդների հրամանագրումը կկատարվի ուսման վարձը մինչև նոյեմբերի 1-ը վճարելուց հետո:

 

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը:
ԱՄՓՈՓՎԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2017-Ը
Մեկ ամիս շարունակ հայրենիքում վերապատրաստվող սփյուռքահայերը մասնագիտական գիտելիքները համալրելուց և Հայաստանի տեսարժան վայրերն այցելելուց հետո վերադառնում են իրենց բնակության վայր՝ շուտով հայրենիք կրկին վերադառնալու ակնկալիքով: