26.11.2018 | 
Ուսանողական
«ԳՈՎԱԶԴ ԵՎ PR». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»
«ԳՈՎԱԶԴ ԵՎ PR». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի ուսանողներն այսօր «Գովազդ և PR» դասընթացի շրջանակում ներկայացրին գովազդային նախագծերի սեփական օրինակները:

Գովազդային նախագծերի  պատրաստման և իրականացման համար Սերվիսի բաժնի 4-րդ կուրսի 67 ուսանողները նախօրոք բաժանվել էին 4 խմբի: Խմբերից յուրաքանչյուրը ստացել էր առաջադրանք և իրականացրել գովազդ՝ սեփական միջոցներով: 

 

Միջոցառմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը, Սերվիսի ամբիոնի դոցենտ Սեյրան Սուվարյանը, միջոցառման կազմակերպիչ Իրինա Սահակյանը: 

 

Կենտրոնացնելով ուշադրությունը հայկական արմատներին՝ առաջին խումբը ստեղծել էր «ՀԱՅենի» տիկնիկներ: Խորհրդանշական էր ինչպես անվան, այնպես էլ գունային նրբերանգների ընտրությունը՝ որդան կարմիր, կանաչ. «Հայերն այդ գույները  նախկինում օգտագործել են նկարչության մեջ»,- նշեցին խմբի անդամները:

 

Հայկական էր նաև երաժշտությունը. խումբն ընտրել էր Կոմիտասի «Շորորը»:

Տիկնիկների համար պատրաստված էին հատուկ տուփ և հեքիաթների գրքույկ. «Այս ամենի նպատակն է ամրապնդել մոր և երեխայի կապը»,- ընդգծեցին ուսանողները:

 

Երկրորդ խումբը ներկայացրեց սոցիալական գովազդ, որը շոշափում  էր կախվածությունը տեխնոլոգիաներից՝ որպես դարի հիմնախնդիր: 

 

Երրորդ խմբի ուշադրության կենտրոնում բնության պահպանումն էր:

«Մեր դասախոսները սովորեցնում են կայուն զարգացման հայեցակարգ, որի սկզբունքներն են սոցիալական արդարությունը, բնության պահպանումը, տնտեսական շահը»:

 

 Գովազդի գլխավոր հերոսը փոքրիկ երեխա էր, որը կոչ էր անում մարդկանց մաքուր պահել բնությունը: «Այս երեխան յուրաքանչյուրիս մեջ ապրող փոքրիկն է»,-ամփոփեցին  ուսանողները:

 

Իսկ վերջին՝ չորրորդ խմբի գովազդային նախագծի նպատակը  հանրության ուշադրությունը կենտրոնացնելն էր: 

 

Վերոնշյալ չորս գովազդները կոմերցիոն և ոչ կոմերցիոն ուղղվածություն ունեին, իսկ գովազդի ընկալման համար համադրված էին տեսողական և լսողական հնարքներ: 


Անգին Խաչատրյան

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները: