15.06.2017 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ «ԲԻԵՆԱԼԵ- 2017»-ՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ «ԲԻԵՆԱԼԵ- 2017»-ՈՒՄ ՀԻՇԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻՆ
«Բիենալե-2017» -ում Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

Էքսպո-2017»-ի շրջանակներում հունիսի 12-14-ը Ալմաթիում տեղի է ունեցել միջազգային գրական «Բիենալե - 2017»-ը, որը կրում էր «Գրողների ազդեցությունը հասարակության հոգևոր հորիզոնի վրա. աշխարհի կայուն զարգացումը» խորագիրը:

 

Ղազախստանի ազգային գրադարանում և Ղազախստանի գրողների միությունում անցկացված միջոցառումներին մասնակցում էին միջազգային գրական ու պետական մրցանակների դափնեկիրներ, մշակույթի ականավոր գործիչներ, գրական, գիտական և գիտահանրամատչելի պարբերականների գլխավոր խմբագիրներ, առաջատար գրահրատարակիչներ և ԶԼՄ ներկայացուցիչներ շուրջ քառասուն երկրներից:

 

Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, ղազախ բարեկամներին, գրչեղբայրներին հյուրընկալության, միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար:  

 

Պրոֆեսոր Սաֆարյանն ընդգծել է, որ միջոցառման ընթացքում հնարավորություն է ընձեռվել մասնակցելու բանավեճերի և քննարկումների Ղազախստանի և այլ երկրների առաջատար գրողների ու լրագրողների հետ:

 

Մասնավորապես հիշարժան են եղել նշանավոր թաթար բանաստեղծ Ռոբերտ Միննուլլինի, «Թաֆաքքուր» հանդեսի գլխավոր խմբագիր, Ուզբեկստանի ժողովրդական գրող Էրքին Ազամի, Ֆինլանդիայի խորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Իլկկա Տաիպալեի, թուրքմեն բանաստեղծ Աղագելտի Ալլանազարովի, հնդիկ գրող Դև Բհարֆվաջի, «Литературная Россия» -ի գլխավոր խմբագիր, ազդեցիկ ռուս հրապարակախոս Վյաչեսլավ Օգռիզկոյի, Ղրղզստանի գրողների ազգային միության նախագահ, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աքբար Ռիսկուլովի հետ հանդիպումները:

 

 

 

«Ինձ՝ թյուրքագետ բանասերիս, թյուրքալեզու ժողովուրդների գրականությունների «կենդանի դասականների» հետ բացառիկ «կենդանի շփման», գրողների և ժողովուրդների ճակատագրերի, ղազախական գրականության  մեծագույն դասական Աբայի, Ահմեդ Բայտուրսինովի, Մագժան Ժումաբաևի, այլ ղազախ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների մասին խոսելու հնարավորություն տրվեց: Երբևէ չեմ մոռանա, թե ինչպիսի ջերմությամբ էին հիշում բիենալեի մասնակիցները՝ հետխորհրդային տարածքի մշակույթի գործիչները, հայ գրականության դասականների՝ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրանտ Մաթևոսյանի և գրչի մեր ժամանակակից վարպետների՝ Հենրիկ Էդոյանի և Էդուարդ Միլիտոնյանի անունները»»,- նշում է ԵՊՀ պրոֆեսորը:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: