15.03.2019 | 
Հասարակություն
ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏԻԵԶԵՐՔ ԿԹՌՉԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՆԱՆՑԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԽՈՒՄԲԸ
ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏԻԵԶԵՐՔ ԿԹՌՉԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՆԱՆՑԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԽՈՒՄԲԸ
Պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է թռչելու միայն կանանցից կազմված խումբը:

https://www.BBC.com/russian/news-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում մարտը հայտարարվել է կանանց ամիս:

Հասարակության մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ կարելի է թերագնահատել կնոջ կատարած դերը, այն դարձնել սահմանափակ և կաղապարված:

Այնինչ կանայք բազմաթիվ օրինակներով ապացուցում են, որ իրենց դերը չի սահմանափակվում ընտանեկան նեղ հարցերով, այլ տարածվում և ընդգրկում է հասարակական կյանքի բազմաբովանդակ ոլորտները:


Շատ հաճախ կանանց դերը կախված է հասարակության կառուցվածքից և կնոջն ընձեռած հնարավորություններից. որքան շատ են այդ հնարավորությունները, այնքան ավելի ընդարձակ և բազմաբովանդակ են հաջողության հասնելու ճանապարհները:

Կանայք կարող են պատերազմ մղել, խաղաղության դաշինք կնքել, տնտեսության տարբեր ոլորտներ ղեկավարել, արտաքին քաղաքականություն մշակել, տիեզերք թռչել:

Վերջին օրինակն ակնառու է. շուտով տիեզերք է թռչելու բացառապես կանանցից կազմված խումբը:

«Air Force» ավիաընկերության փոխանցմամբ, այդ մասին մարտի 8-ին հայտարարել է ՆԱՍԱ-ն:

Թռիչքին կմասնակցի չորս կին: Նրանցից երկուսը՝ տիեզերագնացներ Էնն Մաքքլեյնը ու Քրիստինա Քուկը, դուրս կգան բաց տիեզերք՝ մոտ 400 կիլոմետր բարձրության վրա՝ Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) արևային վահանակները փոխելու նպատակով:
Երկրի վրա նրանց գործողությունները ղեկավարելու է Մերի Լոուրենսը, կառավարման վահանակի վրա աշխատելու է Ջեկի Քեյգին:

Ըստ «Air Force»-ի՝ թռիչքը տեղի կունենա մարտի 29-ին:



Հարկ է նշել, որ նախկինում բացառապես կանանցից կազմված խմբեր տիեզերք չեն թռել:

Փետրվարի 21-ին ռուս Ալեքսեյ Օվչինինը, ամերիկացիներ Նիկ Հեյգը և Քրիստինա Քուկը «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով թռիչքից առաջ՝ քննությունները հանձնելուց հետո, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թռիչքի են երաշխավորվել որպես Միջազգային տիեզերակայանի հիմնական անձնակազմ:

ՄՏԿ-ում նրանք պետք է անցկացնեն 204 օր: Նրանք Բայկոնուրի տիեզերակայանից ուղեծիր կուղևորվեն մարտի 14-ին:

Ներկայումս ՄՏԿ-ում աշխատում են ռուս Օլեգ Կոնոնենկոն, կանադացի Դավիթ Սեն-Ժակը և ամերիկուհի Էնն Մաքքլեյնը:

Տեղեկացնենք, որ առաջին կինը տիեզերքում Վալենտինա Տերեշկովան էր։ 1963 թ. հունիսի 16-ին նա թռիչք կատարեց «Վաստոկ 6» տիեզերանավով։

19 տարի շարունակ նա միակ կին տիեզերագնացն էր, իսկ 1982 թ. օգոստոսի 19-ին Սվետլանա Սավիցկայան դարձավ երկրորդ կին տիեզերագնացը։

Անգին Խաչատրյան

 

 

 

 

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Երկու ժողովուրդ, մեկ քաղաքակրթություն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին և Նովրուզին:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈԻՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: