28.06.2018 | 
Քաղաքականություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
«ԵՊՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդունել է ԵՊՀ-ում գիտակրթական բարեփոխումների նախաձեռնության անդամներին՝ քննարկելու ԵՊՀ-ում բարեփոխումներ նախաձեռնելու նրանց առաջարկները և դրանց իրականացման մեխանիզմները:

Նախաձեռնության անդամները ԵՊՀ ռեկտորին են ներկայացրել արդեն տևական ժամանակ ԵՊՀ-ի իրենց գործընկերների հետ քննարկումների արդյունքում վերհանված ու օպերատիվ լուծման կարիք ունեցող խնդիրները, կարծիք հայտնել ԵՊՀ-ում կրթական գործընթացի արդյունավետության ու թիրախայնության բարձրացման, կրթական գործընթացում ուսանողներին  գործնական հմտություններ փոխանցելու կարևորության վերաբերյալ:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են դասախոսական անձնակազմի աշխատավարձերի ավելացման, ԵՊՀ-ում գիտական կենտրոնների ստեղծման, նրանց գործունեության մեջ ուսանողների ներգրավման կարևորության, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցեր:

 

Ընդունելով առաջադրված խնդիրներից մի մասի օպերատիվ լուծման անհրաժեշտությունը և արդիականությունը՝ ռեկտոր Ա.Սիմոնյանը կարևորել է բարեփոխումների անհրաժեշտությունը և այժմեականությունը, դրական է գնահատել նախաձեռնությունը և կարծիք հայտնել նման հանդիպում-քննարկումների շարունակականության անհրաժեշտության մասին:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ
«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը կազմակերպել էր այցելություն Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է հիմնադրման 50-ամյակը, ինչի առթիվ նոյեմբերի 9-10-ը կազմակերպում է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):