07.12.2021 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական եռօրյա նստաշրջանը:

Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտական նստաշրջանի նպատակն ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների ամփոփումն ու դրանց արդյունքների քննարկումն է:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական նստաշրջանի անցկացումն արդեն շուրջ քսան տարվա ավանդույթ է: Նրա խոսքով, այս միջոցառումը հնարավորություն է տալիս ապագա հայցորդին, որը պետք է առաջիկայում պաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, հանդես գալու մասնագիտական լսարանի առջև, սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու իր թեզի որևէ հիմնադրույթ և փորձելու հիմնավորել այն:

 

 

«Յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդում են հարցեր, որոնք հղում են թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, թե՛ մասնակիցները՝ նպատակ ունենալով պարզելու չբացահայտված հարցերը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով, նստաշրջանին հնչած զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածուում, որը ներառված է ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում և հասանելի է գիտական լայն հանրությանը:

 

 

Եռօրյա նստաշրջանի ընթացքում իրավական տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ հնչելու են ավելի քան 40 զեկուցումներ: Գագիկ Ղազինյանը հույս հայտնեց, որ այս միջոցառումը շարունակական կլինի և տեղեկացրեց, որ այս նստաշրջանին հետևելու է պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: