04.10.2018 | 
Հասարակություն
ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ԿՆՈՋ՝ ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ԿՆՈՋ՝ ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, 94 տարեկանում մահացել է արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու կինը։

Անտոնինա Մահարին ապրում էր միայնակ, Կասյան փողոցում: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նա տասն օր հիվանդանոցում մնալուց հետո մահացել է:

 

Անտոնինա Պավլիտայտեն ծնվել է Վիլնյուսում: Նա անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով, քանի որ եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ: Բանտարկվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ ծանոթացել է Գուրգեն Մահարու հետ, դարձել նրա կյանքի ուղեկիցը, փրկել մեծ գրողի կյանքը։

 

Այն տունը, որտեղ ապրել են Գուրգեն Մահարին ու նրա կինը, այսօր դատարկ է: Իսկ տան ամբողջ կահույքը մնացել է նույն վիճակում, ինչ Մահարու օրոք էր. խունացած վարագույրներ, հնությունից ճռռացող դռներ, տեղ-տեղ պոկված մանրահատակ, պատռված պաստառներ:

 

Քանի որ Անտոնինա Մահարին Հայաստանում չուներ բարեկամներ, նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր:

Այլ նորություններ
«ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում գիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչ մոտեցումներով կարելի է պայքարել գրագողության դեմ:
ԵՊՀ 8 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Հանրապետության լավագույն ուսանող 2018» մրցույթի արդյունքների ամփոփումն ու անվանական կրթաթոշակների տրամադրումը: