11.10.2019 | 
Քաղաքականություն
ԱՐԱՐԱՏ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐԱՐԱՏ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի» ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի աշխատակազմի ղեկավար:

Քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արարատ Մալխասյանն ավարտել է ԵՊՀ-ն, իսկ 1973 թ.՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան:

 

1974 թ. նա աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 1974- 1993 թթ. Արարատ Մալխասյանն աշխատել է «Նաիրի» ԳԱՄ-ում և Պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ում`զբաղեցնելով ավագ գիտաշխատողի, լաբորատորիայի վարիչի և բաժնի պետի պաշտոնները:

 

1993- 2000 թթ. նա զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Պարեն» ԳԱՄ ՊՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2000- 2002 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի պաշտոնը:

 

Արարատ Մալխասյանը 2002-2003 թթ. եղել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: 2003 թ. նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 2006 թ. նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր:

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը:

 

 Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին: