21.01.2022 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:

Արեգ Դանագուլյանը ծնվել է Երևանում: Նա սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 1993 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ:

 

Ա. Դանագուլյանն ուսումը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), որտեղ մասնագիտացել է միջուկային գիտության և ճարտարագիտության մեջ: Նա այժմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:

 

 

Ա. Դանագուլյանն իր գիտական թիմի հետ 2020 թ. արժանացել է «Arms Control Person of the Year» մրցանակին, որը տրվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում։

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի և նրա թիմի աշխատանքը ներառում է նեյտրոնային փնջերի օգտագործմամբ միջուկային սպառազինության ստուգման նորարար գործընթացի մշակումը։

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում միջուկային զենքը, խոսել հասարակական ու քաղաքական այն խնդիրների մասին, որոնցից բխում են տեխնոլոգիական խնդիրները և անդրադարձել միջուկային սպառազինության վերահսկման մեխանիզմներին:

 

Դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանել է ներկաների հարցերին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: