08.10.2018 | 
Հասարակություն
«ARMCOMEDY»-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
«ARMCOMEDY»-Ի ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «ArmComedy» հաղորդման հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի հետ։

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԽ-ի մշակույթի հանձնաժողովը:

Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը ջերմորեն ողջունեցին ուսանողներին և պատրաստակամություն հայտնեցին պատասխանել ներկաների բոլոր հարցերին:

Հանդիպումը կազմակերպվել էր հարց-պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչպիսին է եղել հյուրերի ուսանողական կյանքը, ինչի մասին են երազել և այլն: Պարզվեց, որ հյուրերը երկար տարիներ բոլորովին այլ գործունեություն են ծավալել, սակայն հումորը  տարիներ անց կարողացել է միավորվել նրանց:

Հյուրերն ուսանողներին պատմեցին «ArmComedy»-ի այն թողարկումների մասին, որոնք շատ մեծ արձագանք են գտել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանդիսատեսի կողմից: Հատկապես ճգնաժամային իրավիճակներում եղել են թողարկումներ, որոնք օգնել են հաղթահարել տեղեկատվական կոլապսը:

 

Ուսանողները հարցեր տվեցին նաև համացանցի զարգացման միտումների և հեռուստատեսության արդիականության մասին: Ինչին ի պատասխան՝ հյուրերը նշեցին, որ թեպետ համացանցն առավել ազատ և անկաշկանդ տիրույթ է, բայց հեռուստատեսության միջոցով ավելի արագ է հաղորդագրությունը տեղ հասցնում համապատասխան մարդկանց, օրինակ, պաշտոնյաներին:

 

«Մեկ բան է, երբ քեզ ցուցադրում են համացանցով, բոլորովին այլ բան է, երբ քո մասնակցությամբ որևէ դեպք կամ իրադարձություն մեկնաբանվում է հեռուստատեսությամբ: Եվ հետո, գալու է մի ժամանակ, երբ երկուսի սպառումն էլ հավասարաչափ է դառնալու»,- կարծիք հայտնեցին հյուրերը:

Հանդիպման վերջում Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեցին ներկաներին և խոստացան, որ հնարավորության դեպքում ուրախ կլինեն կրկին հանդիպելու նրանց:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: