13.06.2018 | 
Կրթություն
ՂԱԶԱԽ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ
ՂԱԶԱԽ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի ֆինանսների նախարարության հաշվապահական մեթոդաբանության վարչության պետ, ԱՊՀ երկրների հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության խորհրդատվական խորհրդի նախագահ Արմանաի Բեկտուրովան:
Միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների մասնագետներ:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նախ ներկայացրեց հյուրերին, այնուհետև խոսեց հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների՝ Եվրասիական տնտեսական գոտու երկրների հանրային և մասնավոր սեկտորների կազմակերպություններում ներդրման հիմնախնդիրների մասին: Քննարկվեցին նաև հարկային և ֆինանսական հաշվառման տարբերությունները՝ առանձնակի ուշադրությամբ վերլուծվելով խնդիրները:

Արմանաի Բեկտուրովան նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունում նախատեսվում է մինչև 2022 թվականն անցնել հաշվապահական հաշվառման և աուդիտի միասնական դաշտի: «Անհրաժեշտ է ծառայությունների ոլորտում ունենալ միասնական դաշտ, որն իր հերթին ենթադրում է լուծել առկա խնդիրների, որոնք կան հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ներդրումներում»,- ասաց նա:

 

Ներկանները քննարկեցին երկու երկրների՝ Հայաստանի և Ղազախստանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտները: Իսկ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը նշեց, որ կան որոշակի ընդհանրություններ՝ անկախ երկու երկրների տնտեսության կառուցվածքային տարբերությունից: «Երկու երկրներն էլ կիրառում են հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտները»,- հավելեց նա: 

 

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ ոլորտում լավագույները նաև հայ մասնագետներն են, այնուհետև միջոցառման բանախոսին մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին: 

 

                                                                                                                                                       Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Եգիպտոսի անվան լսարանում կորեերեն սովորող ԵՊՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «HWPL» հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի հետ, որն ուսանողներին պատմեց կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից այսօր կազմակերպվել էր «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով քննարկում: