07.05.2019 | 
Հասարակություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 6-ին հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:

 

Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

 

 

Այլ նորություններ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով, որը վարում էր փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը:
«ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանում մասնակցել է Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միության («UIAA») կողմից կազմակերպված վարպետության դասընթացների և Քերման քաղաքի սառցե մագլցման մրցույթին։