05.12.2018 | 
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Տարածաշրջանային մարտահրավերները» դասընթացաշարի հերթական դասախոսությունը:

Դասընթացաշարի հիմնական նպատակն է ներկայացնել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքականությունների առանձնահատկությունները:

Այսօրվա դասընթացը նվիրված էր հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

 Դասախոսությամբ հանդես եկավ  ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Դասախոսության սկզբում բանախոսն անդրադարձավ Վրաստանի արտաքին քաղաքականության ձևավորման փուլերին, որոնք հետագայում տարածաշրջանում ձևավորել են պաշտոնական  Թբիլիսիի արտաքին քայլերը:

Այնուհետև բանախոսն անցում կատարեց հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների ձևավորման պատմությանը, ձեռքբերումներին, ինչպես նաև ներկա  զարգացումներին:

«Այս երկու երկրների միջև կարելի է առանձնացնել համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ՝  քաղաքական, տնտեսական և մշակութային: Շատ հետաքրքիր է այս ամենի համատեքստում դիտարկել երկու երկրների արտաքին քաղաքականության վեկտորները, որոնք  սկզբունքայնորեն միմյանցից տարբերվում են»,- նշեց բանախոսը:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր հարցերից են հայ-ռուսական հարաբերությունների բարելավումն ու ամրապնդումը, մինչդեռ Վրաստանի՝ վերջին տարիներին վարած  քաղաքականության հստակ  նպատակն է ամրապնդել Վրաստան-Եվրամիություն կապերը:

Բացի դրանից՝ Ջոնի Մելիքյանը խոսեց երկու երկրների կայունության գործոնի մասին, որն ընդհանուր շահերից է բխում: