10.12.2018 | 
Կրթություն
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:

Միջբուհական ուսանողական օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը փաստեց, որ առաջին անգամ այն կազմակերպվել է նախորդ տարի և նվիրված է եղել ՈԻԳԸ-ի հիմնադրման 70-ամյակին:

 

«Ստանալով դրական շատ արձագանքներ՝ որոշեցինք միջոցառումը պարբերական դարձնել և ամեն տարի կազմակերպել՝ հնարավորություն տալով ուսանողներին մրցել և էլ ավելի ամրապնդել ստացած գիտելիքները»,- ասաց ՈՒԳԸ նախագահը:

 

Ուսանողական օլիմպիադային այս տարի մասնակցում են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մեկական թիմեր, որոնք բաղկացած են հինգ ուսանողներից:

 

Միջբուհական օլիմպիադան բաղկացած է մրցութային երեք օրերից: Առաջին օրը թիմերին տրվում են տեսական հարցեր, իսկ երկրորդ օրը թիմերը հանդես են գալիս զեկուցումներով, որոնց թեմաները տրվել են նախօրոք: Զեկուցումների ժամանակ մասնագիտական ժյուրին գնահատելու է ինչպես մատուցվող նյութի վերաբերյալ ուսանողների իմացությունը, այդպես էլ ներկայացնելու հմտությունները:

 

Մրցութային առաջին և երկրորդ օրերին հավաքած միավորների արդյունքների հիման վրա՝ երեք թիմեր կմասնակցեն օլիմպիադայի վերջին փուլին, որտեղ ուսանողներն արդեն կկիրառեն գործնական հմտությունները՝ իրականացնելով քիմիական փորձեր:

 

Օլիմպիադայի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներ Ռոբերտ Ադամյանը և Իսկուհի Ալեքսանյանը, որոնք կորոշեն օլիմպիադայի հաղթողներին: Բացի այդ՝ այս տարի սահմանվել են նաև անվանական մրցանակներ: Մասնավորապես՝ օլիմպիադայի ավարտին կպարգևատրվեն լավագույն ավագը և լավագույն զեկուցողը:

 

Ի դեպ, այսօր՝ մրցութային առաջին փուլից առաջ, ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Քամալյանը՝ ներկայացնելով քիմիական տարրերի Մենդելեևի պարբերական համակարգի նոր խմբագրված տարբերակը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Եգիպտոսի անվան լսարանում կորեերեն սովորող ԵՊՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «HWPL» հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի հետ, որն ուսանողներին պատմեց կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից այսօր կազմակերպվել էր «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով քննարկում: