24.08.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
ԵՊՀ-ի և Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի միջև համագործակցության նոր հուշագիր է ստորագրվել:

Oգոստոսի 23-24-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է այցելել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:


Այցի շրջանակում այսօր նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:


Նախագահները քննարկել են առևտրատնտեսական, գիտական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ կապերի, միջխորհրդարանական երկխոսության, գործարար շրջանակների և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների միջև փոխշփումների դինամիկ զարգացման հեռանկարները:


Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:


Մասնավորապես ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի ռեկտոր Բայրամգուլ Օրազդուրդիևան կնքել են «Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասինե համաձայնագիր:


Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր ծրագրերի իրականացման, փոխայցելությունների և փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցությունն էլ ավելի սերտացնելու վերաբերյալ:


Նշենք, որ ԵՊՀ-ն և Մահթումկուլիի անվան պետական համալսարանը երկար տարիներ է, ինչ փոխգործակցություն են ծավալում կրթության ոլորտում: Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ակտիվ է եղել, ինչը վկայում են փոխադարձ այցելությունները, գիտական և մշակութային համատեղ միջոցառումների իրականացումը:

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Երևանի և մարզերի ավագ դպրոցների բարձր դասարանցիները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Այսօր Երևանի հ. 195, հ. 189, հ. 65, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցների աշակերտները հյուրընկալվել էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: