03.10.2018 | 
Հասարակություն
«ԱՇԱԿԵՐՏՆԵՐՍ ԱՄԵՆ ՕՐ ՄՈՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՁ՝ ԶԱՐԹՈՒՑԻՉՍ ԺԱՄԸ 6-ԻՆ ԼԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«ԱՇԱԿԵՐՏՆԵՐՍ ԱՄԵՆ ՕՐ ՄՈՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՁ՝ ԶԱՐԹՈՒՑԻՉՍ ԺԱՄԸ 6-ԻՆ ԼԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ես Արփինե Թովմասյանն եմ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականության բաժնի շրջանավարտ եմ, մասնակցել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու որպես անգլերենի ուսուցիչուհի՝ աշխատում եմ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցում:

Անունս Արփինե է, բայց հեռացրել եմ անվանս վերջին «նե»-ն. ես փորձում եմ կյանքիցս հեռացնել բոլոր ավելորդությունները։

 

Աշխատանք էի փնտրում, երբ  պատահաբար աչքովս ընկավ մի հոդվածի շատ հետաքրքիր վերնագիր։ Հոդվածն այնքան հետաքրքրեց, որ ես՝ ամենաալարկոտս, հետաքրքրությամբ սկսեցի կարդալ։ Հոդվածում «Դասավանդի՛ր, Հայաստանի» մասնակիցներից մեկը պատմում էր ծրագրի մանրամասների մասին։ Որքան շատ էի ուսումնասիրում ծրագիրը, այնքան համոզվում էի, որ գտել եմ իմ երազած «տունը»։ Տուն, որտեղ ինձ կհավատան, կհասկանան, կսովորեցնեն, կօգնեն։ Դիմեցի ծրագրին ու իսկապես գտա։

 

Արմավիր մարզի Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդում եմ, ինչպես աշակերտներս են ասում, «ինգլիշերեն»։ Աշակերտներս ամեն օր մոտիվացնում են ինձ՝ զարթուցիչս ժամը 6-ին լարելու  համար։ Շատ կարևորում եմ, որ նրանց որակյալ կրթությունն ինչպես ինձ, այնպես էլ «Դասավանդի՛ր, Հայաստան»  ծրագրի համար առաջնահերթություն է։ Այս աշխատանքը պահանջում է ջանք, նվիրվածություն, հավատ: Իսկ վերջնական արդյունքը, իհարկե, աշակերտների խոհեմ աչքերն են: Այս ծրագիրը հաղթահարելու համար պետք է լինել բարեխիղճ, դժվարությունների հանդեպ տոկուն, դառնալ լավագույն օրինակ քո աշակերտների համար:

 

«Դասավանդի՛ր, Հայաստանն» ունի բազմաթիվ լավ կողմեր, որոնցից նշեմ ամենալավերը։ Ծրագիրն օգնում է բացահայտելու բնավորությանդ ուժեղ կողմերը:

 

Այս ծրագրին մասնակցելու և այն իրականացնելու ճանապարհին, իհարկե, հանդիպում ես բազում դժվարությունների, սակայն այդ դժվարությունները երբեք միայնակ չես հաղթահարում։

 

Իսկ գյուղի դպրոցում դասավանդելու ընթացքում ականատես ես դառնում շատ հետաքրքիր դեպքերի ։ Օրինակ, հիշում եմ, որ աշակերտներիցս մեկին բոլորովին չէր հետաքրքրում դասագիրքը, դա երկուսիս համար էլ մեծագույն խնդիր էր։ Այդ խնդիրը մեզ օգնեց լուծել մեր ընդհանուր «ծանոթը»՝ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գիրքը։ Մենք որոշեցինք, որ մինչ կիսամյակի ավարտն անգլերենով կարդալու ենք այդ գիրքը։

 

Ուզում ենք դպրոցական ամսագիր ունենալ, որտեղ կտպագրվեն աշակերտներիս ստեղծագործությունները:

 

Նրանք, ովքեր ցանկանում են դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, խորհուրդ կտամ վերանայել սեփական գիտելիքները:Եթե վստահում եք ձեր ուժերին ու ցանկանում եք լավ գործ սկսել, ապա սպասել պետք չէ, րոպե առաջ դիմեք ծրագրին։

 

Պատրաստեց

Մարինե Առաքելյանը

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։