04.03.2016 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում իր կատարումներով հանդես եկավ «Art Vocal Ensemble»-Armenia երգչախումբը:

«Art Vocal Ensemble»-Armenia խումբը կազմավորվել է 2010 թ.-ին՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախմբի հիմքի վրա` Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջարկությամբ և անսամբլի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Առնո Բարխուդարյանի նախաձեռնությամբ: Խումբը կազմված է 12 պրոֆեսիոնալ երգչուհիներից։ Երգացանկը ներառում է հայկական ժողովրդական, հոգևոր, դասական, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ։

 

«Այս խումբը հայանպաստ ու ազգապահպան մեծ գործ է իրականացնում: Այսօր ձեզ հնարավորություն կտրվի, բազմաթիվ այլ երգերից բացի, ունկնդրելու նաև Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու՝ քչերին հայտնի ստեղծագործություններից»,- համերգային ծրագրի սկզբում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս կամարների ներքո և ձեզ ներկայացնել մեր ազգի այն մարգարիտները, որոնք քչերին են հայտնի»,- իր խոսքում էլ ասաց անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Առնո Բարխուդարյանը:

 

Անսամբլի հետ այսօր հանդես եկավ նաև դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը: Այս համերգը դուդուկահարի և խմբի արդեն երրորդ համագործակցությունն է, որը, ինչպես փաստեց Առնո Բարխուդարյանը, վերջինը չի լինի:

 

Նշենք, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված համերգը նվիրված էր գարնանային տոներին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ
Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ զրուցել ենք միջազգային մրցույթի, Մարիցայի մասնակցության և գրանցած հաջողություններում կենտրոնի ունեցած դերի մասին:
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՔԻՓ ԹՈՐՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։