13.04.2018 | 
Հասարակություն
«ԵՍ ՄԻՇՏ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ԵՂԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՖԵՅՍԲՈՒՔԸ ԴԻՏԱՐԿՎԻ ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԱՅԼ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ». ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԵՍ ՄԻՇՏ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ԵՂԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՖԵՅՍԲՈՒՔԸ ԴԻՏԱՐԿՎԻ ՈՉ ԹԵ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԱՅԼ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ». ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարկ Ցուկերբերգի վերջին հարց ու պատասխանը սենատում քննարկում է անգամ ամենալարկուտ մարդը, որվհետև, ամենայն հավանականությամբ, նա ֆեյսբուքում գրանցված է և ուզում է հասկանալ՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում իր անձնական տարածքը, և ովքե՞ր են այն ոտնահարել:

Սենատի առաջ իր ելույթում՝ Մարկ Ցուկերբերգը խոսեց ֆեյսբուքում առկա երեք հիմնական խնդիրների մասին ՝ «կեղծ» նորություններընտրություններում դրսի միջամտությունները և ատելություն պարունակող մեկնաբանություններն ու գրառումները:

 

Բայց սենատորները շատ արագ Ցուկերբերգին հասկացրին, որ այդ խնդիրներն այսբերգի ընդամենը երևացող մասն են , մինչդեռ իրենք պատրաստվում են հարցեր տալ չերեվացող, չքննարկվող ու վտանգավոր հատվածների մասին:

 

«Արդյո՞ք պատրաստվում եք փոխել ձեր բիզնես քաղաքականությունը հանուն օգտատերերի անձնական ինֆորմացիայի անվտանգության», «Ֆեյսբուքում տեղի է ունեցել մոտ 35.000 թմրամեդ դեղերի անօրինական առք ու վաճառք, երբ դեղերը ձեռք են բերվել առանց դեղատոմսի և անօրինական ճանապարհով այսինքն՝ ֆեյսբուքով: Ձեր հարթակը օգտագործվում է օրենքը շրջանցելու համար: Դուք վնասում եք մարդկանց», «Դուք մարդկանց մասին տվյալներ եք հավաքում նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք դուրս են եկել ֆեյսբուքից: Բայց սա դեռ ամբողջը չէ, դուք հետևում եք նաև այն մարդկանց ովքեր չունեն ֆեյսբուքյան էջ: Ժխտելը իմաստ չունի, Դուք արդեն իսկ դա խոստովանել եք՝ ասելով, որ այդ ինֆորմացիան Ձեզ պետք է համպատասխան գովազդի համար»:

 

 

Եվ սա դեռ հարցերի մի փոքր մասն են, որոնց ֆեյսբուքի հիմնադիրը հազիվ էր կարողանում հեգելով պատասխանել, եթե իհարկե կարողանում էր գոհացուցիչ պատասխան գտնել:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, «Smartology Digital Marketing Academy» ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսեց ֆեյսբուքի քաղաքականության և անձնական ինֆորմացիան այնտեղ տեղադրելու նրբությունների մասին:

 

Այն որ, ֆեյսբուքը մարդկանց մասին տվյալներ է հավաքում, գիտեին բոլորը և արդեն երկար ժամանակ: Բայց միայն հիմա, երբ սենատը ունի այդ խոսակցությունները հաստատող ապացույցներ, կարող է Մարկ Ցուկերբերգին պատասխանատվության կանչել:

 

Արտակ Հարությունյանի կարծիքով, իրականում այս ամենը նաև աշխարհաքաղաքականության մի մաս է կազմում, որվհետև փորձ է արվում տեղի ունեցածը բարդել ռուսական հատուկ ծառայությունների վրա:

 

Ամերիկան այն երկիրն է, որտեղ փողից արժեքավոր քաղաքական կապիտալն է: Այսինքն մարդիկ առավել հակված են քաղաքական կերպարին հավատալու, քան որևէ հարուստ գործարարի կամ բիզնեսով զբաղվող մարդու:

 

Ֆեյսբուքի հիմնադրի լարվածությունը նաև դրանով էր պայմանավորված, որ իր ողջ կապիտալը կարող է մի վայրկյանում ջուր դառնալ, երբ ինքը «անմեղ» ծրագրավորից վերածվի բիզնեսմենի:

 

Վճարովի ֆեյսբուքը լինելու է առանց գովազդի: Մարդը վերցնելու է միայն բովանդակությունը, տեղեկանալու է անցուդարձի մասին առանց գովազդի: 

 

Իհարկե մարդկանց մեծամասնությունը նախընտրում է անվճար ֆեյսբուքը և արդյունքում հայտնվում են այսպիսի իրավիճակներում:

 

Ես միշտ կողմնակից եմ եղել նրան, որ ֆեյսբոքը դիտարկվի ոչ թե որպես հիմնական հարթակ, այլ այն դիտարկվի որպես միջոց: Հիմնական հարթակ կարող է լինել քո անձնական կայքը կամ բլոգը: Այդպես առավել անվտանգ է, որովհետև եթե փակվի ֆեյսբուքը կամ ինստագրամը , չի կորի ձեր բիզնեսը: Դու կախված չես լինի ուրիշից:

 Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: