22.12.2015 | 
Ուսանողական
ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
«Լավագույն ուսանող-2015» մրցույթի հաղթողներն այսօր ստացան ԵՊՀ բրոնզե հուշամեդալ:

Թեև մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել շուրջ մեկ ամիս առաջ, բայց մեդալներն ու հավաստագրերը լավագույնը ճանաչված ուսանողները ստացան այսօր: Դրանք հանձնեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«Տեխնիկական որոշ պատճառներով այն ժամանակ չհանձնեցինք մեդալները, բայց կարծում եմ՝ շատ ավելի լավ ստացվեց, որովհետև առիթ ստեղծվեց լավագույն ուսանողների հետ հանդիպելու և իրենց հուզող խնդիրների մասին խոսելու»,- շնորհավորելով ուսանողներին՝ նշեց պարոն Մարկոսյանը:

 

Նշված հարցերն էլ բավականին շատ էին, և միջոցառումը զուտ մեդալների հանձնման արարողությունից վերածվեց քննարկման: Հարցերը վերաբերում էին միջազգային ուսանողական, երիտասարդական ծրագրերի մասնակցությանը, համալսարանում ուսանողներին վերաբերող տարբեր տեղեկությունների տարածման ուղիներին, կրթության որակի բարձրացմանը և այլն:   

 

Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում էր Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Մրցանակաբաշխության մասին մանրամասներին և հաղթող ուսանողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այլ նորություններ
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է: