Հոկտեմբերի 1-13-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է նշված հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագիր: Այդ օրերին մեր երկրի բոլոր պոլիկլինիկաներում լրացուցիչ անվճար պատվաստումներ կկատարվեն: 6-27 տարեկան բոլոր անձինք պետք է այցելեն իրենց տարածքի պոլիկլինիկա:
Մեծ հիմնարկների, ուսումնական հաստատությունների համար ՀՀ առողջապահության նախարարությունը պատվաստումներ կիրականացնի տվյալ հիմնարկության տարածքում:
Երեւանի պետական համալսարանը բացառություն չէ: Մինչեւ 27 տարեկան ուսանողներն ու համալսարանի աշխատակիցները, ըստ ԵՊՀ ուսումնական վարչության մշակած կարգի, կպատվաստվեն բուհի տարածքում` այդ նպատակով տրամադրված սենյակներում:
Համալսարանի բուժկետը, 1-ին ուսումնական մասնաշենքի (քիմիայի, աշխարհագրության, երկրաբանության ֆակուլտետներ) 103 լսարանը, 6-րդ մասնաշենքի (պատմության, աստվածաբանության, տնտեսագիտության ֆակուլտետներ) 131 եւ 7-րդ մասնաշենքի(արեւելագիտության, ռուս բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության, ժուռնալիստիկայի ֆակուլտետներ) 109 լսարանները նախատեսված են պատվաստումներ կատարելու համար:
Յուրաքանչյուր ֆակուլտետից կնշանակվի հատուկ պատասխանատու, ով էլ, ըստ նախօրոք կազմված ցուցակների, ուսանողներին կուղեկցի պատվաստման համար տրամադրված սենյակներ:
Պատվաստումները կիրականացնեն ինչպես ԵՊՀ բուժկետի, այնպես էլ ուսանողական պոլիկլինիկայի աշխատակիցները: Պատվաստանյութը բարձրորակ է եւ առաջացնում է բարձր վարակամերժություն (իմունիտետ): Ալերգիայով տառապող անձանց պատվաստման վերաբերյալ որոշում բժիշկները կկայացնեն նրանց հետ զրուցելուց հետո միայն:
Կարմրուկը եւ կարմրախտը օդակաթիլային վարակիչ հիվանդություններ են, որ մանկական մահացության եւ ուղեղի մշտական ախտահարման վտանգ են առաջացնում: Միայն 2005 թվականին կարմրուկից մահացել է 345 000 մարդ, իսկ կարմրախտի հետեւանքով յուրաքանչյուր տարի ծնվում է 100 000-ից ավելի արատավոր երեխա:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:

Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։