19.04.2011 | 
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄ
Լրացուցիչ դասընթացները նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի ու «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական դասախոսություններ: Այս անգամ «Ռելացիոն տվյալների բազաների կառավարում» թեմայով անցկացվեց դասախոսություն ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ուսանողներին նախապես բաժանվել են թեմային վերաբերող հարցաթերթեր, որոնց հիման վրա էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տվյալների բազաների ադմինիստրատոր Կիմ Սարոյանը կազմել էր իր դասախոսությունը:

 

Ռելացիոն տվյալների բազաները մի համակարգ է, որտեղ պահվում եւ մշակվում է մեծ քանակությամբ ինֆորմացիա: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մասնագետը պատրաստակամ է իր մասնագիտական գիտելիքներն ուսանողներին փոխանցելու հարցում: Ուսանողները նշեցին, որ բազաներին վերաբերող դասընթացը սկսել են ուսանել 3-րդ կուրսից, մինչդեռ Կիմ Սարոյանը կարծում է, որ այն պետք է դասավանդվի 1-ին կուրսից, քանի որ շատ արդիական թեմա է: Բացի այդ` տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող գրեթե բոլոր ոլորտներում տվյալների բազաներն ինտեգրված են: Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը կարծում է, որ նմանօրինակ դասընթացները նպատակաուղղված են համալսարանականների մասնագիտական հմտությունների ու գործնական գիտելիքների ամրապնդմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։