19.10.2011 | 
Կրթություն
ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ ՆԱԵՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ ՆԱԵՎ ԵՊՀ-ՈՒՄ
Մեկնարկեց «Իտալերեն լեզվի շաբաթն աշխարհում» միջոցառումների շարքը:

Այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին եւ Ֆլորենցիայի համալսարանի դասախոս Մարինո Բիոնդին հանդիպեցին համալսարանականների հետ: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաեւ ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը: «Իտալերենի դերը համաշխարհային մշակութային, ինչպես նաեւ գիտական բնագավառում, անկասկած, իր ուրույն տեղն է զբաղեցնում: Ուրախ ենք, որ ԵՊՀ-ն անմասն չի մնում իտալերեն լեզվին եւ ընդհանրապես Իտալիային նվիրված միջոցառումներից:

 

Անկախության տարիներին մեր երկրի զարգացման գործում կարեւոր ներդրում է իտալերենի ու Իտալիայի ազգային մշակույթի ուսումնասիրությունը: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դեսպանին այսօր այս միջոցառմանը մասնակցելու եւ ընդհանրապես Մայր բուհի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար»,- նշեց պրոռեկտորը: Մինչ դասախոսությունը նախ ողջույնի խոսքով հանդես եկավ Բրունո Սկապինին. «Շատ հաճելի է հայ ուսանողի հետ հանդիպումը, ուրախ ենք, որ ամեն տարի կազմակերպվող միջոցառումներին մասնակցում է նաեւ Երեւանի պետական համալսարանը, քանի որ համալսարանական միջավայրն ուղղակի իդեալական է իտալական մշակույթի ու լեզվի մասին խոսելու համար:

 

Շնորհակալ եմ նաեւ Մարինո Բիոնդիին, որ ժամանակ է գտել այս միջոցառմանն իր անչափ հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու համար»: Դեսպանի ելույթից հետո Հայաստանում Իտալիայի դեսպանատան մշակութային կցորդ, ԵՊՀ դասախոս Լաուրա Պաչենտին հակիրճ ներկայացրեց Մարինո Բրոնդիին, ով համալսարանականների համար կարդաց «Իտալիայի միասնությունը, գրականությունը եւ լեզուն» թեմայով դասախոսություն:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։