20.12.2010 | 
Կրթություն
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նոր սարքավորումները կօգնեն ավելի հագեցած դարձնել ուսումնական գործընթացը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն այսօր հերթական շրջայցն իրականացրին բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների լաբորատորիաներում: Այս անգամ նրանք ծանոթացան Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների համար գնված նոր սարքավորումներին:

 

Լաբորատորիաներից շատերում վաղ առավոտյան արդեն ուսումնական գործընթաց էր իրականացվում: Նոր սարքավորումների միջոցով ուսանողներն իրենց տեսական գիտելիքներն էին հարստացնում: «Մոտ 15 նոր սարք ենք ստացել, որոնք իրենց հագեցվածությամբ մի ամբողջական լաբորատորիա են կազմում: Ամանորի նախաշեմին սա ամենալավ անակնկալն էր, որ կարող էր լինել»,- ուրախությամբ նշեց Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Եվա Դալյանը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին ընդգծեց հանրապետության նախագահի դերակատարությունը բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների տեխնիկական վերազինման եռամյա ծրագրի իրականացման գործում: Ծրագրի շրջանակում առաջիկա երկու տարիներին Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Աշխարհագրության եւ երկրաբանության, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետների համար նախատեսված սարքավորումների գնման գործընթացը կշարունակվի նույն թափով:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։