11.03.2011 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՎ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՎ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան Համաշխարհային բանկի ընդհանուր կառուցվածքին, գործունեությանն ու Հայաստանում իրականացվող ծրագրերին:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերիայի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի ակտիվ ուսանողները պարբերաբար այցելում են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների երեւանյան գրասենյակներ: Շրջանավարտների եւ կարերիայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը կարեւորում է ուսանողների ու գործատուների անմիջական հանդիպումները, իսկ ուսանողների տեղեկացվածությունը Համաշխարհային բանկի նման մեծածավալ գործունեություն իրականացնող կառույցի ծրագրերի մասին կենտրոնի տնօրենն անհրաժեշտ նախապայման է համարում: Բանկի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հայաստանյան գրասենյակում ուսանողներին նախ ցուցադրեցին Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված առողջապահական ոլորտին վերաբերող ֆիլմ, ապա մանրամասն պատմեցին բանկի ընդհանուր կառուցվածքի ու գործունեության մասին: Բանկի հանրային իրազեկման պատասխանատու Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնական նպատակն աղքատության հաղթահարումն է: Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944 թվականին: Բանկի կողմից առաջին վարկը 1947 թ-ին տրամադրվել է Ֆրանսիային` 250 մլն ԱՄՆ դոլար: Այն վերջին 50 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի տրամադրած ամենախոշոր վարկերից է: Համաշխարհային բանկն ունի 187 անդամ երկիր, որոնք համարվում են բանկի բաժնետերեր. Հայաստանը բանկին անդամակցել է 1992 թվականից: Համաշխարհային բանկն անդամ երկրներին հատկացնում է երկու տեսակի վարկ` ներդրումային եւ զարգացման քաղաքականության: Ներդրումային վարկերը հատկացվում են անդամ երկրներում ոլորտային բարելավումներ կատարելու համար, իսկ զարգացման քաղաքականության վարկերն անմիջապես փոխանցվում են տվյալ երկրի պետական բյուջե, որն էլ միտված է համալիր բարեփոխումներ իրականացնելուն: Համաշխարհային բանկի եւ անդամ երկրների միջեւ քառամյա ժամկետով կնքվում է գործընկերության ռազմավարություն, ըստ որի` սահմանվում է, թե այդ տարիների ընթացքում տվյալ երկիրն ինչ ծրագրեր է իրականացնելու եւ դրա համար ինչ գումար է հատկացվելու: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին` ինչպիսի վերահսկողություն է իրականացվում հատկացված գումարներն արդյունավետ գործածելու ուղղությամբ` Արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն ասաց, որ միջազգային փորձագետների կողմից պարբերաբար կատարվում են վերահսկողական աշխատանքներ:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։