06.04.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՍԻՍՏԵՆՏ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ »
ԵՊՀ ԱՍԻՍՏԵՆՏ. «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ »
Այսօր ԵՊՀ դասախոսները Մայր բուհի կրթական ծրագրերն ու ֆակուլտետները ներկայացնելու համար այցելել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոց:

ԵՊՀ  մինչհամալսարանական կրթության վարչությունը պարբերաբար կազմակերպում է մարզային այցելություններ, որոնց նպատակն է  նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ: Նշենք, որ ԵՊՀ դասախոսների այցելությունները ՀՀ մարզերի ավագ դպրոցներ շարունակական բնույթ են կրելու:

 

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց էին այցելել ԵՊՀ հայ բանասիրության, կենսաբանության, քիմիայի, ռոմանագերմանական բանասիրության ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

 

Մեզ հետ զրույցում դասախոսները նշեցին, որ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում շատ լավ ընդունելության են արժանացել դպրոցի թե՛ ուսուցիչների, թե՛աշակերտների կողմից:

 

Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Բագրատ Ներսիսյանը նշեց, որ աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցել է հռետորական արվեստի սկզբունքների և նրբությունների մասին: «Աշակերտները հանդիպման ընթացքում տարաբնույթ հարցադրումներ էին անում,  ոմանք հետաքրքրվում էին, թե արդյո՞ք հոգեբանները պետք է տիրապետեն հռետորական արվեստին,  ի՞նչ մասնագիտությունների տեր մարդիկ պետք է լիարժեք տիրապետեն այս արվեստի սկզբունքներին»,- հավելեց բանախոսը:

 

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Գոհար Մադոյանն ասաց, որ հանդիպման ընթացքում հանդես է եկել «21-րդ դարում հաջողության հասնելու հմտությունները» թեմայով զեկուցմամբ, քանի որ այսօր հաջողության հասնելու կարևոր հմտություններից են գիտելիքների ամրապնդումը, աշխատասիրությունը և ճիշտ կրթությունը:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: