15.07.2019 | 
Ուսանողական
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ» ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԿՈՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ» ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՐԿՈՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դեկան, ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նորայր Քոչարյանի անվան «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակի հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Ն. Քոչարյանի որդի Արմեն Քոչարյանը:

 

Ռաֆիկ Հակոբյանը նշեց, որ 2003 թվականից Ն. Քոչարյանի որդիներ Կարեն և Արմեն Քոչարյանների նախաձեռնությամբ ու միջոցներով սահմանվել է «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակը, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են ֆակուլտետի լավագույն մագիստրոսական թեզ պաշտպանած շրջանավարտները: Նշենք, որ ի հիշատակ Ն. Քոչարյանի ծառայությունների՝ Ֆիզիկայի ֆակուլտետի թիվ 310 լսարանն անվանակոչվել է նրա անունով:

 

Նշենք, որ ֆակուլտետի դեկանն ամբիոնի վարիչների հետ նախապես քննարկել է այս տարվա մագիստրոսական աշխատանքները, ինչի արդյունքում ընտրվել են լավագույն երկուսը:

 

Մրցանակի հանձնման արարողությունից առաջ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները ներկաների հետ կիսվեցին պրոֆեսոր Նորայր Քոչարյանի մասին իրենց հուշերով:    

 

Այս տարի Նորայր Քոչարյանի անվան «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակին արժանացան Աննա Այվազյանը և Տիգրան Պետրոսյանը: Շրջանավարտները ստացան դրամական պարգև և պատվոգիր:

 

 

Աննա Այվազյանի խոսքով, անչափ հաճելի է գնահատված լինելը. նման ուշադրությունը կարող է ոգևորիչ լինել մասնագիտության ոլորտում առաջընթաց և հաջողություններ գրանցելու համար: Տիգրան Պետրոսյանը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին մրցանակն իրեն շնորհելու համար:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

Այլ նորություններ
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: