09.10.2015 | 
Ուսանողական
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2015» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2015» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` հայտարարվել է «Լավագույն ուսանող-2015» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

 

Մրցույթի հայտարարությունը տեղադրվել է ԵՊՀ պորտալի «Լրահոս» և «Օրացույց» կայքերում: Կանոնակարգով սահմանված է, որ ուսանողները դիմում հայտերը պետք է ներկայացնեն ԵՊՀ ինտերնետային կայքի «beststudent.ysu.am» հասցեում տեղադրված գործիքի միջոցով:

 

Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին: Անհրաժեշտ  փաստաթղթերը մինչև 2015 թ.-ի հոկտեմբերի 22-ը՝ ժամը 16:00-ն, պետք է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

 

Ուշադրություն. նախապես անհրաժեշտ է ծանոթանալ մրցույթի կանոնակարգին և ԵՊՀ պորտալում տեղադրված մրցույթի հայտարարությանը:

 

«Լավագույն ուսանող-2015» մրցույթի  արդյունքները կհայտարարվեն 2015 թ.-ի նոյեմբերի 17-ին կայանալիք «Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: