13.03.2017 | 
Ուսանողական
ԳՐՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԳՐՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների կողմից ստեղծվել է «Գրքաշրջանառության անկյուն» (Bookcrossing corner):

Այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում կազմակերպված միջոցառման շրջանակում վերջիններս ներկայացրին համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները և գրքեր նվիրեցին Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնին:

 

«Գրքաշրջանառության անկյուն»-ը (Bookcrossing corner) միջազգային ճանաչում ունեցող երևույթ է, որը, սակայն, տարածված չէ Հայաստանում: Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի առաջարկով և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այս տարի գրքաշրջանառության անկյուն է ստեղծվել նաև Մայր բուհում:

 

«Գիրք նվիրելու օրվանից ոգեշնչված՝ որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը՝ նպատակ ունենալով համալրել ամբիոնի գրադարանը»,- նշեց Լուսինե Սարգսյանը:

 

Թարգմանության տեսության և պրակտիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները բաժանվել են 4 խմբերի, առանձնացրել ու ամբիոնին են նվիրել իրենց սիրելի գրքերը, որոնք, ըստ ուսանողների, շատ կարդացված են, հետաքրքիր են ու լավագույններից են: Բացի այդ՝ խմբերից յուրաքանչյուրը ընտրել է մեկ գիրք, որն ամենասիրվածն է իրենց կողմից և միջոցառման ընթացքում ներկայացրել դրա սյուժեն, բովանդակությունը:

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վեներա Ստեփանյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական կլինի, մյուս տարի կմիանան նաև մյուս կուրսերը. «Նման միջոցառումների շնորհիվ մեծանում է գրքերի պաշարը, ուսանողներն ավելի շատ գրքեր են ունենում»:

 

Միջոցառման ավարտին ընտրված գիրքը լավագույնս ներկայացրած խմբի ուսանողները ստացան հավաստագրեր:

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: