13.10.2017 | 
Հասարակություն, Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 3-8-ը Վիեննայի Հայ Առաքելական և կաթոլիկ համայնքներում ներկայացվեցին ԵՊՀ-ի վերջին տարիների հրատարակությունները:

Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերի ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՊՀ պրոֆեսոր Արման Կիրակոսյանը, Համայնքային վարչության ատենապետ Վահագն Ամիրջանյանը, Ավստրիայի Հայ առաքելական համայնքի հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Իսախանյանը և ուրիշներ:

Միջոցառմանը ներկա էին նաև Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, այդ թվում ՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:



ԵՊՀ գրահրատարակչական գործունեությունը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, որից հետո ներկաները դիտեցին ԵՊՀ վերջին տարիների ձեռքբերումների մասին պատմող տեսաֆիլմ:

Միջոցառման մշակութային հատվածում հանրաճանաչ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը հանդես եկավ հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ներկայացմամբ:



ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի Հայ առաքելական համայնքի վարչությանը, հատկապես Սուսաննա Գևորգյանին՝ միջոցառման կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար:

Մեզ հետ զրույցում Կարեն Գրիգորյանը փաստեց, որ հրատարակչության կողմից հրատարակված գրքերը ցուցադրվել են նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության լեգենդար գրադարանում:

Նշենք նաև, որ ԵՊՀ հրատարակչությունը հոկտեմբերի 11-15-ը մասնակցելու է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին:



Այլ նորություններ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան: